Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Հայաստանը մտադիր չէ հրաժարվել նոր ատոմակայանի կառուցումից
19/10/2015 10:10
Կիսվել

Հայաստանը մտադիր չէ հրաժարվել նոր ատոմակայանի կառուցումից

Չնայած կառավարությունը պատրաստվում է երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործող բլոկի շահագործման ժամկետը, այնուհանդերձ դա ամենևին չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվում է նոր ատոմային կայան կառուցելու մտադրությունից։ Նոր ԱԷԿ-ի կառուցման մասին Հայաստանը հայտարարեց տարիներ առաջ և այդ նախաձեռնությունը շարունակում է մնալ օրակարգում։ Մեկընդմիշտ պետք է գիտակցել, որ Հայաստանը ատոմային էլեկտրակայանին այլընտրանք չունի։ Պարզապես տարբեր պատճառներով վերջին շրջանում գործընթացը դանդաղել է։

Նախ՝ դրան խանգարեց Ֆուկուշիմայի վթարը, որից հետո ամբողջ աշխարհում փոխվեց վերաբերմունքը ատոմային էներգիայի օգտագործման նկատմամբ։ Դրանից հետո գտնվեցին նույնիսկ երկրներ, այդ թվում՝ նաև Գերմանիան, որոնք որոշեցին հրաժարվել ատոմային էներգիայի օգտագործումից։ Թեև երկար ժամանակ չպահանջվեց հակառակում համոզվելու համար։

Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ատոմային էներգիան շարունակում է համարվել էլեկտրաէներգիայի ամենաարդյունավետ, որակյալ, հուսալի և էժան ռեսուրսներից մեկը։ Հայաստանը ևս չի պատրաստվում հրաժարվել դրա օգտագործումից։ Դեռևս 2013թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված է «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը», իսկ կառավարության 2014թ. որոշմամբ՝ «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020թթ. միջոցառումների ծրագրի ժամանակացույցը»։ Այս երկու փաստաթղթերը ուղենշային են և անկախ ամեն ինչից, մինչև 2027թ. Հայաստանը պետք է ունենա նոր ատոմային բլոկ։

Պարզապես ատոմակայանի գործող բլոկի շահագործման ժամկետի երկարացումը ստեղծում է հնարավորություններ մեկ անգամ ևս մանրակրկիտ դիտարկելու նոր ԱԷԿ-ի կառուցման ծրագիրը։ Դրա համար Հայաստանը երկու-երեք տարի ժամանակ ունի։ Այդ ընթացքում կուսումնասիրվեն այն նոր տեխնոլոգիական լուծումները, որոնք առաջարկում է շուկան։

Ինչպես հայտնի է, ի սկզբանե նախատեսված էր ունենալ մինչև 1000 մեգավատանոց բլոկ։  Սակայն Հայաստանի էներգահամակարգի ռեժիմային գործոններով պայմանավորված՝ այժմ նպատակահարմար են համարվում ավելի փոքր հզորությունները։ Խոսքը մինչև 600 մեգավատանոց հզորությամբ բլոկի մասին է։

Ակնկալվում է, որ առաջիկա տարիների ընթացքում կլինեն նոր և ավելի արդիական տեխնոլոգիաներ՝ այդպիսի բլոկ կառուցելու համար։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75