Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ֆինանսների նախարարություն. 162 ստուգմամբ՝ պետբյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել 12,9 մլրդ դրամ
20/10/2015 11:24
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. 162 ստուգմամբ՝ պետբյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել 12,9 մլրդ դրամ

ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին հաստատվում է տվյալ տարվա` հուլիսի 1-ից մինչև հաջորդի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ռիսկային չափորոշիչների հիման վրա ստուգման ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան ցանկը:  Ֆինանսների նախարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Սամվել Ավետիքյանը, ամփոփելով ստորաբաժանման 9 ամիսների աշխատանքը, փաստել է, որ ստուգումների տարեկան ցանկում ընդգրկված տնտեսվարողներ սուբյեկտների քանակը շարունակաբար նվազել է՝ 2012 թվականի 2386-ից հասնելով 1631-ի: Սամվել Ավետիքյանի տեղեկացմամբ, ընթացիկ տարվա 9 ամիսներին Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության կողմից, ինչպես նաև նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրած 162 ստուգմամբ հայտնաբերվել և պետբյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել 12,9 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 3 մլրդ դրամի դիմաց: Ընդ որում, 162 ստուգումներից 68-ն իրականացվել է ՌՉՍ ցանկում չընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչի արդյունքում արձանագրվել է 8 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Միաժամանակ ՌՉՍ ցանկում չընդգրկված 68 տնտեսվարողներից 45-ը վերջին 3 տարիներին չեն գտնվել ստուգումների տարեկան ցանկերում, որոնց գծով ընդհանուր հայտնաբերումը կազմել է 7,8 մլրդ դրամ. մեկ ստուգմամբ հայտնաբերված գումարը կազմել է 174 մլն դրամ: Վարչության ուսումնասիրություններով պարզվել է, որ որոշ տնտեսվարողներ, չհայտնվելով ՌՉՍ ցանկում, միաժամանակ խախտում են հարկային կարգապահությունը՝ միտումնավոր թերհայտարարագրելով իրացման շրջանառությունն, ինչի արդյունքում պակաս են հաշվարկում և պետբյուջե վճարում հարկերը:  Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Հարկերի մասին» օրենքի 30-րդ հոդվածով  արտոնություն է սահմանվում այն խախտումների համար, որոնք հայտնաբերվել  են դրանք կատարելուն անմիջապես հաջորդող 3 տարին լրանալուց հետո, վարչությունն առանձնակի ուշադրություն է դարձնում նաև վերջին 3 տարիներին ստուգումների ցանկում չընդգրկված կազմակերպությունների տնտեսական գործունեությանը: Վարչության պետի խոսքով, Ֆինանսների նախարարությունը վճռական է խախտումներ և թերհայտարարագրումներ թույլ տված տնտեսվարողներին բացահայտելու և օրենքի ամբողջ խստությամբ կոշտ վարչարարություն իրականացնելու հարցում. «Ուստի զգուշացնում ենք, որ ստուգումների ցանկերում չընդգրկված տնտեսվարող սույեկտները չփորձեն կիրառել ագրեսիվ հարկային պլանավորում, չնվազեցնեն հարկվող օբյեկտները, որովհետև ժամանակին և ինքնուրույն չվճարած ամեն մի դրամ հարկի դիմաց նրանցից կգանձվեն հարկի գումարը գերազանցող տույժ-տուգանքներ»:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45