Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 417.00+1.00
OIL:  BRENT - 73.65+1.18 WTI - 70.10+1.04
COMEX:  GOLD - 2635.50+0.15 SILVER - 30.28-0.03
COMEX:  PLATINUM - 960.50+0.83
LME:  ALUMINIUM - 2565.00+1.50 COPPER - 8950.50+0.43
LME:  NICKEL - 15477.00+1.21 TIN - 28818.00+0.97
LME:  LEAD - 1984.00-0.10 ZINC - 3049.00+2.16
FOREX:  USD/JPY - 157.13+0.10 EUR/GBP - 1.0403+0.13
FOREX:  EUR/USD - 1.0403+0.13 GBP/USD - 1.2542+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.91 NASDAQ - 20031.13+1.35
STOCKS US: S&P 500 - 6040.04+1.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39130.43+0.24 TOPIX - 2733.86+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3393.35-0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.42 CAC40 - 7282.69+0.14
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
25/12/2024  CBA:  USD - 396.06+0.31 GBP - 496.46+0.39
25/12/2024  CBA:  EURO - 411.07-0.35
25/12/2024  CBA:  GOLD - 33283.14+26.05 SILVER - 375.39-1.29
Ազգային Ժողով. մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց
20/10/2015 17:03
Կիսվել

Ազգային Ժողով. մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց

1. Երկուշաբթի, 2 նոյեմբերի 2015թ., ժ. 10.00

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

1. «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում.

– օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գնաճի սցենարը, բյուջեի դեֆիցիտը եւ նրա ծածկույթը, արտաքին եւ ներքին պարտքը),

– եկամուտների ձեւավորումը (հարկային եւ մաքսային քաղաքականությունը),

– բյուջեի ծախսերի կառուցվածքը եւ ծախսային քաղաքականությունը. (սոցիալական հարցերի լուծումը բյուջեում եւ դոտացիաներ համայնքներին),

– բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը,

2. «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության քննարկում,

3. ՀՀ կենտրոնական բանկի 2016թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների նախագծի քննարկում:

Զեկուցողներ՝ ՀՀ ֆինանսների նախարար Գ.Խաչատրյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան

Հրավիրվում են՝ ՀՀ Վարչապետ Հ.Աբրահամյանը,

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վ.Գաբրիելյանը,

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա.Ասատրյանը,

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանը:

2.ա) Երկուշաբթի, 2 նոյեմբերի 2015թ., ժ. 14.00

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյան

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյան

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն պետ Վ.Գասպարյան

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն տնօրեն Գ.Հակոբյան

Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Գ. Խաչատրյանը:

2. բ) Երկուշաբթի, 2 նոյեմբերի 2015թ., ժ. 16.00

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (նիստը դռնփակ է)

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` պաշտպանության նախարարություն եւ պետական ռեզերվներ:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյան

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյան

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյան

Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Գ.Խաչատրյանը:

3. Երեքշաբթի, 3 նոյեմբերի 2015թ., ժ.10.00

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` իշխանության պետական եւ դատական մարմիններ:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյան

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյան

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հ. Թովմասյան

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար – նախարար Դ. Հարությունյան

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Ա.Հակոբյան

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թանանյան

ՀՀ արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյան

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյան

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ.Շահինյան

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Ի. Զաքարյան

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կ.Փոլադյան

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մ.Բադալյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան

Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Գ.Խաչատրյանը:

4. Երեքշաբթի, 3 նոյեմբերի 2015թ., ժ. 15.00

Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` տարածքային կառավարման մարմիններ, դոտացիաներ համայնքներին:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյան

Երեւանի քաղաքապետ Տ.Մարգարյան եւ մարզպետներ

Հրավիրվում են՝ ՀՀ ֆինանսների նախարար Գ.Խաչատրյանը

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ.Եգանյանը:

5. Չորեքշաբթի, 4 նոյեմբերի 2015թ., ժ. 10.00.

ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` սոցիալական ապահովություն, նպաստներ, թոշակներ:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյան

Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Գ. Խաչատրյանը:

6. Չորեքշաբթի, 4 նոյեմբերի 2015թ., ժ. 14.00.

Ազգային Ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` գյուղատնտեսություն, բնապահպանություն եւ ջրային տնտեսություն:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյան

ՀՀ բնապահպանության նախարար Ա.Գրիգորյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Հարությունյան

Հրավիրվում են՝ ՀՀ ֆինանսների նախարար Գ. Խաչատրյանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարաության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Հայրապետյանը

7. Հինգշաբթի, 5 նոյեմբերի 2015թ., ժ. 10.00.

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյան

Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Գ.Խաչատրյանը:

8. Հինգշաբթի, 5 նոյեմբերի 2015թ.,ժ. 14.00.

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` եվրոպական ինտեգրում:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյան

Հրավիրվում են՝ ՀՀ ֆինանսների նախարար Գ. Խաչատրյանը,

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կ. Ճշմարիտյանը:

9. Հինգշաբթի, 5 նոյեմբերի 2015թ.,ժ.16.00.

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումներ:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյան

Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Գ.Խաչատրյանը:

10. Ուրբաթ, 6 նոյեմբերի 2015թ., ժ. 10.00.

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` առողջապահություն:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյան

ՀՀ առողջապահության նախարար Ա.Մուրադյան

Հրավիրվում են՝ ՀՀ ֆինանսների նախարար Գ.Խաչատրյանը:

Երեւանի քաղաքապետ Տ.Մարգարյանը:

11. Ուրբաթ, 6 նոյեմբերի 2015թ., ժ. 14.00.

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` գիտություն, կրթություն, մշակույթ, սփյուռքի հարցեր, սպորտ, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներ:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյան

ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա.Աշոտյան

ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյան

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գ.Ղազարյան

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ.Բունիաթյան

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռ.Ջաղինյան

Հրավիրվում են՝ ՀՀ ֆինանսների նախարար Գ.Խաչատրյանը,

Երեւանի քաղաքապետ Տ.Մարգարյանը,

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը:

12. Երկուշաբթի, 9 նոյեմբերի 2015թ., ժ. 10.00

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստ

Օրակարգը ՝

1. «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` արդյունաբերություն, քաղաքաշինություն, տրանսպորտ եւ կապ, էներգետիկ համակարգ եւ բնական պաշարներ, սակագնային քաղաքականություն, տնտեսական մրցակցության պաշտպանություն, կադաստր:

2. «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքականություն:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կ.Ճշմարիտյան

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ե.Զախարյան

ՀՀ քաղաքաշինության նախարար Ն.Սարգսյան

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գ.Բեգլարյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ.Նազարյան

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյան

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մ.Սարգսյան

ՀՀ ֆինանսների նախարար Գ.Խաչատրյան

Հրավիրվում է՝ Երեւանի քաղաքապետ Տ.Մարգարյանը:

13. Մինչեւ 12 նոյեմբերի 2015թ. ժ. 18.00

1. ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ամփոփում:

2. ԱԺ պատգամավորները, խմբակցությունները եւ մշտական հանձնաժողովները «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները ներկայացնում են ԱԺ աշխատակազմ:

14. Ուրբաթ, 13 նոյեմբերի 2015թ. /մինչեւ ժ. 15.00/

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների արդյունքում ձեւավորված գրավոր առաջարկությունները ներկայացնում է ՀՀ կառավարություն:

15. Երկուշաբթի, 16 նոյեմբերի 2015թ.

ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկությունը ՀՀ Ազգային ժողովի հերթական չորսօրյա նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ընդգրկելու եւ քննարկելու մասին։

25/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.06
+0.31
Եվրո (EUR)
411.07
-0.35
Ռուբլի (RUR)
3.98
+0.01
Լարի (GEL)
141.27
+0.18
33283.14
+26.05
Արծաթ
375.39
-1.29