Բիզնես

USD BUY - 381.00+0.50 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 441.50-1.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 63.02+1.03 WTI - 59.12+1.76
COMEX:  GOLD - 4490.30+0.91 SILVER - 78.88+5.57
COMEX:  PLATINUM - 2296.70+2.70
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 157.85+0.42 EUR/GBP - 1.1634-0.21
FOREX:  EUR/USD - 1.1634-0.21 GBP/USD - 1.3399-0.27
STOCKS RUS:  RTSI - 1097.31+0.23
STOCKS US: DOW JONES - 49504.07+0.48 NASDAQ - 23671.35+0.81
STOCKS US: S&P 500 - 6966.28+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 51939.89+1.61 TOPIX - 3514.11+0.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26231.79+0.32 SSEC - 4120.43+0.92
STOCKS EUR:  FTSE100 - 10124.60+0.80 CAC40 - 8362.09+1.44
STOCKS EUR:  DAX - 25261.64+0.53
09/01/2026  CBA:  USD - 381.21-0.18 GBP - 511.13-1.73
09/01/2026  CBA:  EURO - 443.92-1.51
09/01/2026  CBA:  GOLD - 54287-132 SILVER - 921.73-46.78
Mercedes-Benz-ը շարունակում է ցուցադրել վաճառքների ռեկորդային ցուցանիշներ
24/10/2015 18:02
Կիսվել

Mercedes-Benz-ը շարունակում է ցուցադրել վաճառքների ռեկորդային ցուցանիշներ

Գերմանական Daimler AG ավտոկոնցեռնի հրապարակած հաշվետվության համաձայն այս տարվա 3-րդ եռամսյակի արդյունքում, 2-րդ եռամսյակի համեմատ, արձանագրվել է գործառնական շահույթի 31% աճ, ինչը զգալիորեն գերազանցում է վերլուծաբանների կողմից արված կանխատեսումները: Նման ցուցանիշներն առաջին հերթին Mercedes-Benz մեքենաների ռեկորդային վաճառքի հետևանք է: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին կոնցեռնի զուտ շահույթը կազմել է 2.42 մլրդ դոլար: Վերլուծաբանների կողմից կանխատեսվում էր 2.36 մլրդ եվրո ցուցանիշ:

Վերոնշյալ ժամանակահատվածում Daimler-ի վաճառքների ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել են 13%-ով և կազմել 37.28 մլրդ եվրո: Մեքենաների վաճառքի ծավալները նույնպես աճել են 13%-ով և կազմել 720 000 մեքենա: Մասնավորապես Mercedes-Benz մեքենաների վաճառքի ծավալներն աճել են 18%-ով և կազմել 508 400 մեքենա, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Նշենք, որ Mercedes-Benz մեքենաների վաճառքի ռեկորդային աճ (+39%) է արձանագրվել Չինաստանում:

Նշենք նաև, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ Daimler-ի շուկայական կապիտալիզացիան կազմել է 69.38 մլրդ դոլար: Վերջին տարում ավտոկոնցեռնի կապիտալիզացիայի աճը կազմել է 7%:

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

09/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.21
-0.18
Եվրո (EUR)
443.92
-1.51
Ռուբլի (RUR)
4.8108
+0.0666
Լարի (GEL)
141.5
-0.08
54287
-132
Արծաթ
921.73
-46.78