Սոցիալական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Ucom. ինժեներական ժամանակակից լաբորատորիաներ ` Կողբի, Ներքին Կարմիրաղբյուրի և Արծվաբերդի դպրոցներում
26/10/2015 16:07
Կիսվել

Ucom. ինժեներական ժամանակակից լաբորատորիաներ ` Կողբի, Ներքին Կարմիրաղբյուրի և Արծվաբերդի դպրոցներում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնության և «Յուքոմ» ընկերության աջակցության շնորհիվ այժմ Տավուշի մարզի Կողբ, Ներքին Կարմիրաղբյուր և Արծվաբերդ գյուղերի դպրոցականները նույնպես հնարավորություն ունեն կրթվելու ինժեներական ժամանակակից լաբորատորիաներում, որտեղ առկա են Հայաստանում արտադրված  բարձրակարգ եռաչափ տպիչներ, «Գուգարք» մինի համակարգիչներ և այլ սարքեր:  Ինժեներական այս ժամանակակից լաբորատորիաներում  աշակերտները կարող են ստեղծել հեռակառավարվող մեքենայից մինչև կենցաղում կիրառվող ռոբոտներ: Նրանք կսովորեն ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելների հետ աշխատանք, էլեկտրոնիկա, մեխանիկա:

Լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությունն սկսվեց Կողբ գյուղի դպրոցում, որին ներկա էին «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, ԻՏՁՄ փոխտօրեն Հայկ Չոբանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ինչպես նաև այլ հյուրեր և ներկայացուցիչներ: Միջոցառման կազմակերպիչներն ու հյուրերը  այցելեցին նաև Ներքին Կարմիրաղբյուր և Արծվաբերդ սահմանամերձ գյուղերի դպրոցներ: Ինժեներական լաբորատորիաների բացման արարողությանը մասնակցում էին նաև հոգևոր դասի ներկայացուցիչներ՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանի գլխավորությամբ:

«Յուքոմ» ընկերությունը մեծապես կարևորում է կրթության և երեխաների գիտելիքների զարգացմանն ու խրախուսմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Հատկապես, մեծ ուշադրության են արժանանում կրթության զարգացումը և ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումը սահմանամերձ բնակավայրերում:

Ինչպես իր խոսքում նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը. «Շատ կարևոր է, որպեսզի դպրոցական տարիքից երեխաների մոտ ձևավորվի տեխնոլոգիական մտածողություն և ինժեներական սկզբնական գիտելիքներ, որպեսզի ապագայում, ունենալով տեխնոլոգիապես զարգացած սերունդ, մենք ունենանք մեր հայրենական արտադրանքը, որը հպարտորեն կկրի «Արտադրված է Հայաստանում» կարգախոսը»:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ընդգծեց. «Ինժեներական կրթության որակի բարձրացումը հատկապես սահմանամերձ գյուղերում մեզ համար գերկարևոր խնդիր է:  Մենք շատ ուրախ ենք, որ  առաջատար ընկերությունները, ի դեմս «Յուքոմի», ևս մտահոգված են նշված խնդրով և պատրաստ են ներդրում կատարել որակյալ տեխնոլոգիական  և, ամենակարևորը, հեռանկարային կրթության համար»:

Ինժեներական լաբորատորիաներում կարող են վերապատրաստում ստանալ ոչ միայն դպրոցի աշակերտները, այլ նաև տեղի և մոտակա գյուղերի բնակիչները:  Ինժեներական լաբորատորիաներում կրթված պատանիները հնարավորություն են ունենում նաև մրցունակ լինել Հայաստանի աշխատաշուկայում և ապագայում լավ աշխատանք ունենալ առաջատար ընկերություններում:

Հավելենք, որ ԻՏՁՄ-ի և աջակից ընկերությունների շնորհիվ մայրաքաղաքի և մարզերի դպրոցներում արդեն գործում են  ռոբոտաշինության ավելի քան 80 խմբակ, որոնցից շուրջ 20-ն արդեն կահավորված են ինժեներական ժամանակակից լաբորատորիաներով:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29