Տնտեսական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սպանդանոցների աշխատանքներին առնչվող հարցեր
26/10/2015 20:49
Կիսվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սպանդանոցների աշխատանքներին առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերի հետ` ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում նախարարը մասնավորապես նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ  արդեն իսկ կառուցվել  և շահագործման են հանձնվել թվով հինգ սպանդանոցներ,  առաջիկայում նախատեսվում է հանրապետության սպանդանոցային ցանցը ևս երկուսով համալրել, ինչը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացնել ժամանակակից սարքավորումներով` սպառողներին ապահովելով անվտանգ ու որակյալ մսով ու մսամթերքով: Նախարարը նաև հավելել է, որ սպանդանոցների աշխատանքները պետք է հիմքեր ստեղծեն աստիճանաբար բակային մորթից հրաժարվելու և հետագայում նաև հարցին օրենսդրական կարգավորում տալու համար:

«Մենք մեծապես կարևորում ենք սպանդանոցների աշխատանքը, քանի որ անչափ մեծ է դրանց դերը մեր երկրում սննդի անվտանգության ապահովման և առհասարակ, անասնապահության զարգացման խթանման գործում, և մեր նպատակն է քննարկել ու լուծում տալ բոլոր խնդիրներին, որպեսզի շահագործման հանձնված սպանդանոցները սկսեն ամբողջ թափով աշխատել», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Հանդիպման ընթացքում սպանդանոցների սեփականատերերը նախարարին ներկայացրել են ընթացիկ իրավիճակն ու առկա խնդիրները: Ըստ այդմ` մի քանի սպանդանոցներ արդեն իսկ սկսել են մորթ իրականացնել,  ունեն պայմանագրեր ներքին շուկայում, ինչպես նաև արտահանումներ են իրականացնում` մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս մասի մոտ կան իրացման խնդիրներ` կապված արտադրանքի մրցունակության հետ:

Քննարկման ընթացքում մասնակիցները կարևորել են հանրային սննդի օբյեկտներին մատարակարարվող միսը պարտադիր կարգով սպանդանոցային մորթի ենթարկելու հարցը:

Նախարարը հորդորել է սպանդանոցների սեփականատերերին քայլեր նախաձեռնել իրենց գործունեությունն ակտիվացնելու ուղղությամբ` ընդգծելով, որ պետությունը կարևորում է սննդի անվտանգության հարցը և պատրաստ է  իր հնարավորության սահմաններում աջակցել խնդիրների լուծմանը:

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33