Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Գագիկ Խաչատրյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Բագրատաշենի մաքսակետում. Հյուսիսային անցակետի շինարարարությունը վճռական փուլում է
27/10/2015 18:39
Կիսվել

Գագիկ Խաչատրյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Բագրատաշենի մաքսակետում. Հյուսիսային անցակետի շինարարարությունը վճռական փուլում է

Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագրի մեկնարկը տրվել է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող Բագրատաշենի մաքսակետից՝ 2013-ին: Ծրագիրն այժմ մոտենում է ավարտին, և, հաշվի առնելով շինարարական աշխատանքների պատասխանատու փուլը,  «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ղեկավար խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը շինհրապարակ է այցելել՝ անձամբ ծանոթանալու շինարարության ընթացքին: Շրջայցի ընթացքում Գագիկ Խաչատրյանը ծանոթացել է նախագծային բոլոր մանրամասներին, ըստ գործառույթների՝ հստակեցրել ապագա անցակետի արդյունավետ գործարկման հնարավորությունը: Նախարարը գնահատում է՝ կապիտալ շինարարությունն ավարտված է, սակայն անելիքներ դեռ կան` ներքին ու արտաքին հարդարման և այլ ուղղություններով: Շրջայցի ընթացքում ավարտական փուլին առնչվող ի հայտ եկած բոլոր  խնդիրների և թերությունների հետ կապված Գագիկ Խաչատրյանը խորհրդակցություն է անցկացրել Բագրատաշենի մաքսակետում՝ պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների և շինարարաների մասնակցությամբ: Նախարարն ընդգծել է շինարարական աշխատանքները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող որակով ավարտին հասցնելու անհրաժեշտությունը` լիարժեք ապահովելու համար «մեկ պատուհան-մեկ կանգառ» սկզբունքի արդյունավետ կիրառումը սահմանահատման ժամանակ՝ բացառելով ընթացակարգերի կրկնությունը: Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ Սամվել Սաֆարյանի տեղեկացմամբ` նախարարը մաքսատան ղեկավարությանը հանձնարարել է համատեղ քննարկում կազմակերպել անցակետում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումների հետ` ի մի բերել շինարարական թերացումներն ու  քայլեր ձեռնարկել խնդիրների շտկման ուղղությամբ: «Նոր անցակետի առանձնահատկությունն այն է, որ սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցները կգործեն մեկ հարկի տակ. 10 հա տարածքում կանգուն են մանրակրկիտ զննման, «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական և վարչական մասնաշենքերը, կինոլոգիական կենտրոնը, մուտքի և ելքի համար նախատեսված 4-ական ուղին և այլն: Բոլորը միտված նախևառաջ՝ քաղաքացու հարմարավետությանը»,- ընդգծել է Սամվել Սաֆարյանը: Նախարարի մեկ այլ հանձնարարությամբ նոր մաքսակետի ուղևորային անցուղում ևս կտեղադրվի «Ռապիսկան» սարքավորում, ինչի արդյունքում, ըստ մաքսատան պետի, քաղաքացիները զերծ կմնան կրկնակի զննում անցնելուց: Սահուն սահմանահատում՝ հաշված րոպեների ընթացքում. Բագրատաշենի արդիականացված անցակետը կներկայանա այցելուներին ժամանակակից տեսքով և համահունչ սպասարկմամբ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88