Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Beeline. նվազեցվել է «Զանգառատ» և «Զանգառատ 5» սակագնային փաթեթներից դեպի Ռուսաստան կատարվող զանգերի արժեքը
29/10/2015 14:02
Կիսվել

Beeline. նվազեցվել է «Զանգառատ» և «Զանգառատ 5» սակագնային փաթեթներից դեպի Ռուսաստան կատարվող զանգերի արժեքը

Beeline-ը հայտարարում է «Զանգառատ» և «Զանգառատ 5» սակագնային փաթեթների շրջանակում դեպի Ռուսաստան կատարվող զանգերի արժեքի նշանակալի նվազեցման մասին: Այժմ դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց կատարվող ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 25 դրամ` նախկին 35-ի փոխարեն:

«Զանգառատ» և «Զանգառատ 5» սակագնային փաթեթների գործարկմամբ Beeline-ն իր սակագնային քաղաքականության մեջ ներառեց սոցիալական պատասխանատվության բաղադրիչ: Մենք բաժանորդներին առաջարկեցինք ոչ միայն պարզ ու հասկանալի պայմաններ, այլ նաև շահվետ սակագներ: Մենք շարունակում ենք կատարելագործել մեր սոցիալական առաջարկը` բաժանորդներին տրամադրելով ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում իրենց հարազատների և բարեկամների հետ շփվելու առավելագույնս հասանելի պայմաններ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Զանգառատ 5» սակագնային փաթեթը բաժանորդներին հնարավորություն է տալիս Երևանից դուրս գտնվելիս կատարել զանգեր դեպի Հայաստանում Beeline-ի բոլոր բջջային համարներ 5 դրամ/րոպե սակագնով: Դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց կատարվող ելքային զանգերը տարիֆիկացվում են 25 դրամ/րոպե սակագնով, եթե բաժանորդը գտնվում է Երևանից դուրս: Երևանից դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր, ինչպես նաև դեպի Beeline ֆիքսված ցանց կատարվող զանգերը տարիֆիկացվում են 29,99 դրամ/րոպե սակագնով:

Նշենք, որ «Զանգառատ 5» սակագնային փաթեթի միացման վճարը 500 դրամ է: Այլ սակագնային փաթեթներից «Զանգառատ 5»-ին անցնել կարելի է 067408005 համարի միջոցով: Անցման վճարը կազմում է 200 դրամ։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում կամ ընկերության մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2