Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Երևանում Holiday Inn հյուրանոց կբացվի
29/10/2015 17:11
Կիսվել

Երևանում Holiday Inn հյուրանոց կբացվի

Աշխարհի առաջատար հյուրանոցային ընկերություններից մեկը` InterContinental Hotels Group-ը  հայտարարում է Հայաստանում իր առաջին հյուրանոցի` Holiday Inn® Yerevan-ի բացման պայմանագրի ստորագրման մասին: Հյուրանոցը կբացվի  2018թ.-ին և կգործի համաձայն «Էս-Ջի-Այ-Ինվեստ» (SGI-Invest) ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի:

Holiday Inn Yerevan-ը գտնվելու է Երևանի Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Հյուրանոցը կունենա 191  համար, ներառյալ ներկայացուցչական դասի 47 հյուրասենյակ, 17 ստուդիո և 12 սյուիթ: Հյուրանոցում կլինի նաև  ընդարձակ կոնֆերանս դահլիճ, երեք խորհրդասենյակներով և ընդունելությունների դահլիճ՝ առանձին մուտքով, ինչպես նաև`  հանգստի և ֆիթնեսի ընդարձակ կենտրոն` փակ լողավազանով:

Հյուրանոցը կունենա ապրանքանիշին հատուկ Open Lobby` շուրջօրյա գործող ռեստորանով և բարով: Holiday Inn Open Lobby-ին  փոխակերպել է ավանդական  լոբբիի ձևաչափը` համակցելով ընդունարանը, լոբբին, ռեստորանը, բարը, հանգստի վայրը և բիզնես կենտրոնը մեկ բաց ամբողջական տարածքում և թարմացնելով դիզայնը` նրան ավելի ժամանակակից շունչ հաղորդելու համար: Գաղափարը ծագել  էր ուսումնասիրության արդյունքում,  թե  ինչպես են մարդիկ օգտագործում տան տարածքը: Նպատակը բաց տարածքում հյուրերի համար առավել հարմարավետություն ապահովելն է,  անկախ այն բանից թե նրանք ինչ են ցանկանում անել`  սնվել, հանգստանալ, աշխատել թե լավ ժամանակ անցկացնել:

Արոն Լիբինսոնը (Aron Libinson), IHG-ի օպերացիոն գործունեության զարգացման գծով փոխնախագահը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում,  այսպես մեկնաբանեց պայմանագրի ստորագրումը. «Մենք շատ ոգևորված ենք Երևանում բացվելիք մեր առաջին IHG հյուրանոցի պայմանագրի ստորագրումով: Holiday Inn ապրանքանիշը Հայաստան մեկնած  զբոսաշրջիկներին կտա ճիշտ այն, ինչ նրանք ուզում են և ինչի կարիքն ունեն հյուրանոցում կանգ առնելիս՝ ժամանակակից դիզայնից մինչև հյուրասենյակների  հարմարավետ պայմանները: Այս հյուրանոցը «SGI-Invest» ՍՊԸ-ի հետ մեր համագործակցության հրաշալի սկիզբ է և մենք  ակնկալում ենք  ընդլայնել IHG-ի  ներկայությունը  Հայաստանում»:

Գագիկ Զաքարյանը, «SGI-Invest» ՍՊԸ-ի սեփականատերը նշեց. «Երևանի գրավչությունը` որպես զբոսաշրջային  ուղղություն աճում է,  ինչով էլ պայմանավորված մեծանում է որակյալ հյուրանոցների նկատմամբ պահանջարկը: Ճիշտ ժամանակն է Երևան բերել Holiday Inn հանրահայտ ապրանքանիշը` հյուրերին հնարավորություն տալով բացահայտելու ազգային մշակույթը և քաղաքի ուրույն  ճարտարապետությունը:  Մենք վստահ ենք, որ այս ապրանքանիշի  ժառանգությունը, հյուրանոցներ կառավարելու IHG-ի մեծ փորձը, գտնվելու գերազանց վայրը և սպասարկման բարձր չափանիշները կապահովեն նոր հյուրանոցի հաջողությունը»:

Holiday Inn-ն աշխարհի ամենաճանաչված հյուրանոցային ապրանքանիշն  է: Ներկայումս այն աշխարհի ամենախոշոր հյուրանոցային ցանցն է: IHG-ին  կառավարում, վարձակալում կամ որպես սեփականություն տնօրինում է ավելի քան 4 900 հյուրանոց և 727 000  հյուրասենյակ  գրեթե 100 երկրում: Ավելի քան 1 300 հյուրանոց գտնվում է կառուցման փուլում: IHG-ին նաև ստեղծել և կառավարում է  IHG® Rewards Club ծրագիրը, որը ներառում է  ավելի քան 90 մլն անդամ:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21