Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Վարդենիսում ևս գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն է բացվել
31/10/2015 16:14
Կիսվել

Վարդենիսում ևս գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն է բացվել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում մասնակցել է գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր:

Նոր մասնագիտացված կենտրոնը հիմնվել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում» ծրագրի շրջանակում: Այն համայնքի անասնաբույժներին, ֆերմերներին և գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին կտրամադրի տեխնիկական և բիզնես օժանդակություն կենդանիների առողջությանը և անասնապահությանն առնչվող հարցերում։ Կենտրոնում աշխատելու են բարձրակարգ մասնագետներ, որոնք ցանկացողներին կմատուցեն անհրաժեշտ խորհրդատվական ծառայություններ:

«Ընդամենը մի քանի օր առաջ մարզի Հայրավանք համայնքում մենք բացեցինք նմանատիպ անասնաբուժական կենտրոն, իսկ մոտ օրերս արդեն Ճամբարակում նախատեսված է թվով երրորդ կենտրոնի բացումը: Ես վստահ եմ, որ այս ծրագրի շնորհիվ մենք նոր ձեռքբերումներ ենք ունենալու, և այն կնպաստի մեր գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը, ինչը մեր հիմնական գերխնդիրն է», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ Գեղարքունիքի մարզը կարևոր տեղ է զբաղեցնում հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում. մասնավորապես  անասնագլխաքանակի, հացահատիկի, կարտոֆիլի արտադրության, ինչպես նաև վարելահողերի մշակության  ծավալների առումով առաջատարն է:

Իր խոսքում կարևորելով մարզում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը, որին վերջին տարիներին մեծապես նպաստել է CARMAC ծրագիրը, նախարարը նշել է, որ փոքր, մասնատված հողակտորներով հնարավոր չէ զարգացնել արդյունաբերական գյուղատնտեսություն, ուստի ոլորտին վերաբերող առաջիկա ծրագրերը ուղղված են լինելու հենց կոոպերացիայի զարգացմանը:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին վերահաստատել է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը Հայաստանի հետ գործակցել բոլոր ոլորտներում` շեշտելով, որ գյուղատնտեսությունը երկրի կենսական նշանակության կարևորագույն ոլորտներից մեկն է: Նա նշել է, որ դեսպանությունը, հիմնականում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի միջոցով աշխատում է ֆերմերային գործունեությամբ ու անասնապահությամբ զբաղվողների հետ՝ ապահովելու նրանց այնպիսի միջոցներով ու գործիքներով, որոնք թույլ կտան մրցունակ լինել տեղական ու տարածաշրջանային գյուղատնտեսական շուկաներում ու ծաղկում ապրել:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32