
ՃԳՆԱԺԱՄԻ ՍԿԶԲԻՑ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԿՍԵԼ Է ՆՎԱԶԵԼ
Ռուսաստանի Դաշնության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունից հայտնել են, որ ապրիլի 23-29 ընկած ժամանակահատվածում զբաղվածության կենտրոններում գրանցված գործազուրկների թիվը նվազել է 0.7%-ով և կազմել է 2 267 600 մարդ: Սույն ցուցանիշը ուշագրավ է նրանով, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբից առաջին անգամ է, որ Ռուսաստանում գործազուրկների թվի նվազում է:
Հիշեցնենք, որ վերոնշյալ ժամանակահատվածին նախորդող շաբաթվա ընթացքում գործազուրկների թիվը աճել էր 1%-ով: