ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ ՄԱՐՏ ԱՄՍԻՆ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 2.3%-ՈՎ
Ռուսաստանի բանկերի ակտիվները 2009թ.-ի մարտ ամսին կրճատվել են 2.3%-ով և կազմել է 28.527 տրիլիոն ռուբլի: Բանկերի ակտիվների անկում գրանցվում է արդեն երկրորդ ամիսն անընդմեջ, փետրվար ամսին դրանք կրճատվել էին 1.9%-ով: ՌԴ կենրոնական բանկի տարածած հաղորդագրության համաձայն փետրվար-մարտ ամիսների ընթացքում բանկերի ակտիվները կրճատվել են 1.229 տրիլիոն ռուբլով կամ 4.9%-ով: Ամեն դեպքում վերշյալ ցուցանիշի զգալի աճը հունվար ամսին`6.2%, 2009թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով ապահովել է ՌԴ բանկերի ակտիվների 1.8%-ոց աճ: