Պաշտոնական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 39376.09-0.40 TOPIX - 2741.52+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 19846.88-2.84 SSEC - 3421.97-1.39
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
12/11/2024  CBA:  USD - 387.51+0.15 GBP - 496.75-2.21
12/11/2024  CBA:  EURO - 411.46-1.85
12/11/2024  CBA:  GOLD - 32701.06-814.29 SILVER - 390.15-2.77
Ազգային Ժողով․ ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումներ – 05/11/15
06/11/2015 08:37
Կիսվել

Ազգային Ժողով․ ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումներ – 05/11/15

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ նոյեմբերի 5-ին քննարկվել է «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման հարցը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ներկայացնելով ոլորտի ֆինանսական ցուցանիշները, նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերը գալիք տարի կազմելու են 256 մլն դրամ, որն այս տարվա ցուցանիշից ավելի է 6,9 միլիոն դրամի չափով: Ավելացել են ընթացիկ ծախսերը, որոնցից 7,5 մլն դրամ կազմում է աշխատավարձերի բարձրացումը:

Պաշտպանի աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի ոչ ֆինանսական ցուցանիշները: 2016 թվականին պետական բյուջեի միջոցով կֆինանսավորվեն նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 24 ժամ գործող թեժ գիծը եւ արագ արձագանքման խմբերը:

Նա տեղեկացրել է, որ 2016 թվականին նոր հաստիքներ չեն ավելանալու: Տիգրան Արեյանը գոհունակությամբ տեղեկացրել է, որ դրական լուծում ստացած դիմում-բողոքների թիվն ավելացել է 6 տոկոսով:

Տիգրան Արեյանը հավելել է նաեւ, որ անհրաժեշտ են համարում ՀՀ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում իրականացնել փոփոխություններ, ինչն, ըստ նրանց, կբարելավի ՄԻՊ աշխատակազմի աշխատանքը:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահում էին Նաիրա Զոհրաբյանը եւ Գագիկ Մինասյանը, քննարկվել են «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում ընդգրկված եվրոպական ինտեգրման հարցերին վերաբերող ֆինանսական հատկացումներն ու նախատեսված ծրագրերը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է ոլորտի ֆինանսական հատկացումները: Նա նշել է, որ ոլորտի գծով բյուջեի նախագծի ծախսային մասում առանձնահատկություններ չկան: Նախատեսված է բյուջետային աջակցության դրամաշնորհ 24 մլն եվրոյի չափով, որն ուղղվելու է երեք ծրագրերի իրականացմանը՝ աջակցութուն ՀՀ կառավարությանն ուղղված ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքների երկրորդ փուլի ֆինանսավորմանը, աջակցություն Հայաստանում արդարադատության բարեփոխումներին եւ աջակցություն Հայաստանում գյուղատնտեսությանն ու գյուղի զարգացմանը: Նպատակային դրամաշնորհները կազմում են 13 մլն եվրո գումար, որը կօգտագործվի Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման, ՀՀ տարածքային զարգացման, Երեւանի ջրամատակարարման բարելավման համար եւ այլն:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ոլորտում իրականացված եւ նախատեսված ծրագրերը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է շարունակելու համագործակցությունը ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում՝ ընդգծելով, որ 2015 թ. ընթացքում փոխգործակցությունն ակտիվ է եղել, իրականացվել են փոխայցեր եւ միջոցառումներ: Հանդիպումների եւ քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ չնայած վերջին տարիների աշխարհաքաղաքական վայրիվերումներին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգանում են կառուցողական հունով, առկա է քաղաքական կամք եւ հանձնառություն՝ այդ հարաբերությունների դինամիկան եւ ՀՀ-ում ժողովրդավարության գործընթացների հետագա խորացումը շարունակելու համար:

Պարոն Նազարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր շրջանակ ձեւավորելու ուղղությամբ 2014 թ. նոյեմբերին մեկնարկել է մտքերի փոխանակման գործընթաց. այդ քննարկումներն ընթանում են երկու հարթակներով՝ քաղաքական, արդարադատության, անվտանգության ոլորտային ուղղություններով եւ առեւտրատնտեսական համագործակցության հարցերի շուրջ քննարկումներով: Ըստ նախնական գնահատականի՝ հնարավոր է պահպանել նախկինում ԵՄ-ի հետ բանակցված տեքստերը: Ակնկալվում է, որ ՀՀ-ԵՄ նոր բանակցությունները պաշտոնապես կմեկնարկեն դեկտեմբերին: Նշելով, որ Հայաստանի համար ԵՄ-ի հետ համագործակցության կարեւոր ոլորտներից է նաեւ շարժունակության եւ մարդկանց միջեւ կապերի խրախուսումը՝ պարոն Նազարյանն անդրադարձել է նաեւ այս ուղղությամբ իրականացված քայլերին:

Նույն օրը ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ալեքսանդր Արզումանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ արտաքին հարաբերությունների գծով «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում արտացոլված ֆինանսական ցուցանիշները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները: Նախագծով արտաքին քաղաքական գործունեության համար նախատեսված է 13 մլրդ 903 մլն դրամ, ինչը 2015 թվականի համեմատ ավել է 1 մլրդ 795 մլն դրամով: Ըստ պարոն Սաֆարյանի՝ այդ գումարն բաշխվելու է հետեւյալ ուղղություններով՝ 1 մլրդ 578 մլն դրամ հատկացվելու է ԱԳՆ ապարատի պահպանմանը, 9 մլրդ 696 մլն դրամ՝ դեսպանությունների ու ներկայացուցչությունների պահպանմանը, 9.6 մլն դրամ՝ Երեւանում ՆԱՏՕ-ի հասարակական, տեղեկատվական կենտրոնի ապաոհվմանը, 2 մլրդ 495 մլն դրամ՝ միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներին, 35 մլն դրամ՝ ՀՀ դեսպանությունների շենքերի գնմանը, 8 մլն 546 հազար դրամ՝ ՆԱՏՕ-ի նոր կենտրոնակայանի շենքի վերակառուցման աշխատանքների ծախսերին ՀՀ մասնաբաժնի փոխհատուցմանը, 27.2 մլն դրամ՝ աջակցություն հայ մշակութային միջազգային կենտրոններին, 84 մլն դրամ՝ հրատարակչական, տեղեկատվական եւ տպագրական ծառայություններին, 44.2 մլն դրամ՝ վերապատրաստման ծառայություններին: Նշվել է, որ փաստաթղթով ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության գործակալությանը նախատեսված է 176.9 մլն դրամ:

Ըստ Պավել Սաֆարյանի՝ կառավարման ապարատի ծախսերն ավելացել են 34 մլն 982 հազար դրամով. ավելացումը պայմանավորված է քաղծառայողների աշխատավարձերի բնականոն աճով, ինչպես նաեւ ԱԳՆ հաստիքացուցակում 10 կցորդի ավելացմամբ:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրել է արտաքին գերատեսչության ծրագրային գործունեությունը: Ըստ նրա՝ Հայաստանն այսօր անդամակցում է 102 միջազգային կազմակերպության եւ համապատասխանաբար տալիս անդամակցության վճարներ: Նշվել է, որ ամենամեծ անդամավճարը տրվում է ՄԱԿ-ի կառույցներին: ԱԳ փոխնախարարի տեղակացմամբ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության առաջին տարվա ընթացքում մեր երկիրը չի վճարելու անդամավճար, սակայն ստանալու է մասնաբաժին:

12/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.51
+0.15
Եվրո (EUR)
411.46
-1.85
Ռուբլի (RUR)
3.95
+0.00
Լարի (GEL)
141.82
-0.43
32701.06
-814.29
Արծաթ
390.15
-2.77