Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Սերժ Սարգսյանն այցելել է «Սպայկա» ընկերություն և Արարատի մարզի մի շարք ձեռնարկություններ
07/11/2015 17:10
Կիսվել

Սերժ Սարգսյանն այցելել է «Սպայկա» ընկերություն և Արարատի մարզի մի շարք ձեռնարկություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» ընկերություն: Նախագահը շրջել է ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, իրականացված ներդրումներին և զարգացման ծրագրերին, ըստ որոնց, 2015թ. «Սպայկա» ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել ավելի քան 40 մլն տարա տարեկան արտադրողականությամբ պտուղբանջարեղենի վերամշակման իտալական տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասը, որը կապահովի հավելյալ 100 աշխատատեղ (ներկայումս ընկերությունն ունի շուրջ 300 աշխատակից): Արտադրամասի կառուցման համար կատարվել է մոտ 4 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Ընկերությունը, ըստ պատասխանատուների, մտադիր է 2016-2017թթ. կրկնապատկել արտահանման ծավալները` ներգրավելով հավելյալ ներդրումներ՝ բեռնատար մեքենաների քանակի ավելացման, ջերմոցային տնտեսությունների և սառնարանային համալիրների ստեղծման նպատակով: 2015թ. նախատեսվում է նաև շահագործման հանձնել «Վոլվո», «Ռենո», «Բերնարդ», «Կրոնե» և «Կարիեր» ընկերությունների հայաստանյան ներկայացուցչության բեռնատարների, սառնարանային կիսակցորդների և ագրեգատների սպասարկման կենտրոնը, որը համապատասխան վերապատրաստում անցած մասնագետների միջոցով կապահովի լրացուցիչ 25 աշխատատեղ (ներդրումների ծավալը կկազմի շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար): «Սպայկա»-ում Հանրապետության Նախագահը ծանոթացել է նաև հիշյալ կենտրոնի կառուցման աշխատանքներին:

Ընդհանուր առմամբ, ընկերության կողմից 2010-2015թթ. գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում իրականացված ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների շրջանակներում ստեղծվել է հայկական թարմ և վերամշակված գյուղմթերքը միջազգային շուկաներում արդյունաբերական մասշտաբներով իրացելու կայուն մեխանիզմ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև մեկնել է Արարատի մարզ: Մասիս քաղաքում Նախագահն այցելել է «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ մտնող՝ ստվարաթղթե արկղերի արտադրությամբ ու տպագրական արտադրանքի թողարկմամբ զբաղվող «Գրանդ Մաստեր», ինչպես նաև ծխախոտի հումքի մթերմամբ, վերամշակմամբ և սիգարետի արտադրությամբ զբաղվող «Մասիս Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերություններ: Նախագահը ծանոթացել է հիշյալ ընկերությունների գործունեությանը, արտադրանքի իրացման ծավալներին, կատարված ներդրումներին և զարգացման ծրագրերին: Ընկերությունների արտադրամասերում շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ 2010թ.-ից ի վեր «Գրանդ Մաստեր» ընկերության վերազիննման և արդիականացման ծրագրի շրջանակներում կատարվել է շուրջ 15.9 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Ներկայումս ընկերությունն ունի շուրջ 250 աշխատակից՝ 183,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: 2015թ. արտադրանքի իրացման ծավալը կազմել է 10,542,320 հազար դրամ, որը 52.4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Ըստ ընկերության պատասխանատուների, 2010-2015թթ. ընթացքում «Մասիս Տոբակո»-ի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 5.1 մլն ԱՄՆ դոլար: Ներկայումս ընկերությունն ունի շուրջ 500 աշխատակից՝ 120,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: ՀՀ և ԼՂՀ տարածքում տեղադրվել են 318 ծխախոտի չորացման խցիկներ, որոնցից 228-ը տեղակայված են Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Արմավիրի մարզերում, իսկ 90-ը` Ասկերանի և Մարտունու շրջաններում: 2015թ. մշակվել է 620 հա հողատարածք, որից ակնկալվում է մոտ 10,000 տ. ծխախոտի հումքի մթերում: 2015թ. արտադրանքի իրացման ծավալը կազմել է 2,089,540 հազար դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել է 83%-ով:

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունում 2010-2015թթ. ընթացքում արտադրական սարքավորումների և հոսքագծերի ձեռքբերման նպատակով ներդրվել է շուրջ 14.5 մլն ԱՄՆ դոլար: Ներկայումս ընկերությունն ունի շուրջ 1,330 աշխատակից՝ 172,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Թողարկվող արտադրանքի 90% արտահանվում է 20-ից ավելի երկիր: 2015թ. 10 ամսվա ընթացքում իրացման հասույթը կազմել է 42,914,244 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 41%-ով ավելի է:

Մարզում Հանրապետության Նախագահն այցելել է նաև Տափերական համայնքում գտնվող «Արարատի կոնյակի գործարան «Ա.Կ.Զ.» ՍՊԸ: Ընկերությունը հիմնականում արտադրում է կոնյակ և գինի: Արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է ՌԴ, Ուկրաինա, Ղազախստան, Բելառուս և Գերմանիա: Նախագահը ծանոթացել է ընկերության ներդրումային ծրագրերին, որոնց շրջանակներում գործարանի տարածքում կառուցվում է պտուղբանջարեղենի վերամշակման, այդ թվում՝ տոմատի մածուկի արտադրության արտադրամաս: Այն, ըստ պատասխանատուների, ունենալու է տարեկան շուրջ 10,000 տոննա պտուղ-բանջարեղենի մթերման և վերամշակման հզորություն: Արտադրամասը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2016թ. մթերման սեզոնի սկիզբը: Բացի այդ, կառուցվում է կոնյակի հնեցման նոր մառան, և վերակառուցվում են հնեցման նախկին մառանները, որոնք հնարավորություն կտան արտադրության փաստացի ծավալներն ավելացնելու մոտ 20%-ով: Նախագահին ներկայացրել են, որ ներդրված միջոցների շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել ժամանակակից ավտոմատ հոսքային գիծ՝ շշալցման արտադրամասի և նոր սարքավորումների՝ կոնյակի սպիրտի թորման ու սառեցման համար:

Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Սուրենավան համայնքում այցելել է բիտումի գործարան, որի արտադրական հզորությունները թույլ են տալիս արտադրելու ամսական մինչև 3 հազ. տոննա բիտում: Լրիվ հզորության անցնելու դեպքում, գործարանը հնարավորություն կունենա տարեկան արտադրել մինչև 43 հազ. տոննա արտադրանք՝ աշխատակիցների քանակը ներկայիս 39-ից հասցնելով 50-ի: Բիտումի նշված ծավալները կբավարարեն Հայաստանի և ԼՂՀ ճանապարհային պահանջարկի մեծ մասը: Հումքը մատակարարվում է երկաթգծով, հիմնական մատակարարն է «Ռոսնեֆտ» ընկերությունը: Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ ընկերությունում տեղադրված ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս արտադրելու Հայաստանի կլիմայական պայմանները բավարարող բարձրորակ բիտում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2