Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Կենտրոնական բանկ. վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով՝ կազմելով 9.75%
10/11/2015 18:07
Կիսվել

Կենտրոնական բանկ. վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով՝ կազմելով 9.75%

2015 թ. նոյեմբերի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 9.75%:

2015 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 1.9%:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, ինչն ուղեկցվել է միջազգային ապրանքային շուկաներում  գների շարունակական նվազմամբ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ նման միտումները կպահպանվեն նաև առաջիկա ամիսներին, ինչից ելնելով արտաքին հատվածից ներքին գների վրա ակնկալվում է գնանկումային ազդեցություն:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.7%, որին հիմնականում նպաստել են գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ճյուղերում գրանցված աճը: Այս իրավիճակում գնաճի նվազումը գրեթե ամբողջությամբ պայմանավորվել է գյուղմթերքների գների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր մակարդակների ձևավորմամբ: Ներքին պահանջարկը շարունակում է մնալ թույլ, չնայած 2015 թվականի հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությանը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ պահպանվող թույլ ներքին պահանջարկը և արտաքին գնանկումային միջավայրը դանդաղ են արտացոլվում սեզոնային գյուղմթերքներից զտված գնաճի ցուցանիշում, որը վկայում է դեռևս բարձր գնաճային սպասումների առկայության մասին: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը կարծում է, որ գնաճային սպասումների նվազմանը զուգահեռ այդ ապրանքատեսակների գնաճը ևս կնվազի: Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում թուլացնել դրամավարկային պայմանները, ինչը ցածր գնաճային սպասումների դեպքում կարող էր ավելի կտրուկ լինել:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև, նախանշված քաղաքականության արդյունքում դանդաղ կընդլայնվի՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ: Գնաճային սպասումների խարսխման, արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի բացակայության դեպքում ԿԲ խորհուրդը կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ նոյեմբերի 20-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2015 թ. չորրորդ եռամսյակի ծրագրում):

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11