Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Beeline-ի բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցել է 844 000-ը
11/11/2015 11:48
Կիսվել

Beeline-ի բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցել է 844 000-ը

Հայաստանում Beeline-ն ամփոփեց ընկերության 2015 թ. երրորդ եռամսյակի ֆինանսական և գործառնական արդյունքները: Երրորդ եռամսյակում ընկերության ընդհանուր գործառնական հասույթը կազմել է 30 մլն. դոլար, ինչը 2 մլն.-ով գերազանցում է երկրորդ եռամսյակի և 4 մլն.-ով` ընթացիկ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշը:

EBITDA margin ցուցանիշը երրորդ եռամսյակում աճել է 3%-ով նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ և կազմել 40,7%: EBITDA ցուցանիշը երրորդ եռամսյակում կազմել է 12 մլն. դոլար, ինչը 1 մլն. դոլարով գերազանցում է երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշը և 3 մլն. դոլարով` առաջին եռամսյակի ցուցանիշը:

Ընկերությունը շարունակում է գրանցել բջջային հատվածում բաժանորդային բազայի և բջջային ինտերնետի ծառայություններից ստացված եկամուտի աճ: Այսպես, 2015 թ. երրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանում Beeline բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է 844 000-ը, ինչը մոտ 30 000-ով գերազանցում է երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշը: Բջջային ինտերենտի ծառայություներից ստացված եկամուտը երրորդ եռամսյակում կազմել է 1,54 մլն. դոլար, ինչը 0,16 մլն.-ով գերազանցում է երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշը:

«Եռամսյակի հաջող ցուցանիշները խոսում են այն մասին, որ Beeline-ը Հայաստանում շարունակում է նվաճել հաճախորդների վստահությունը` առաջարկելով որակյալ, պարզ և հարմար ծառայություններ: Մեզ համար առանձնապես հաճելի է այն հանգամանքը, որ Beeline-ի ավելի ու ավելի մեծ թվով բաժանորդներ պատրաստ են երաշխավորել մեր ծառայություններն իրենց հարազատներին ու ծանոթներին: Այս մասին են վկայում հաճախորդների շրջանում անցկացված հարցումները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline բջջային ինտերնետի ծառայություններից օգտվողների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 22 000-ով, իսկ բաժանորդի կողմից հեռախոսով օգտագործվող տրաֆիկի միջին ծավալը նույն ժամանակահատվածում երկու անգամ աճել է: Մեկ տարվա ընթացքում բաժանորդային բազայում սմարթֆոնների մասնաբաժինն ավելացել է 20%-ով, իսկ սմարթֆոնների բաժանորդների կողմից օգտագործվող ինտերնետի ծավալը գրեթե կրկնակի աճ է գրանցել: Ընկերության գնահատմամբ սա հիմնականում պայմանավորված է ինտերնետի միացմամբ բրենդային հեռախոսների վաճառքով:

2015 թ. երրորդ եռամսյակում Beeline-ի կատարած կապիտալ ներդրումները կազմել են 5 մլն. դոլար, ինչը 3 մլն.-ով գերազանցում է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69