Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Վերջին 10 տարում 31 500 հեկտար անտառ է վերականգնվել
11/11/2015 16:29
Կիսվել

Վերջին 10 տարում 31 500 հեկտար անտառ է վերականգնվել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է անտառվերականգնման և անտառապատման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև այս ոլորտում առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Մասնավորապես, նրա խոսքով, 2004-2014 թվականներին հանրապետությունում իրականացվել են անտառվերականգնման աշխատանքներ շուրջ 31,500 հեկտար տարածքում, այդ թվում մոտ 3591 հա անտառապատում և ավելի քան 27,800 հա անտառվերականգնում: Ընթացիկ տարում անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ իրականացվել են 175 հեկտար տարածքում։

Ընթացիկ տարում «Հայանտառ»-ի տնկարաններից մարզպետարաններին, քաղաքապետարաններին, համայնքներին և «անտառտնտեսություն» մասնաճյուղերին անհատույց տրամադրվել է մոտ 200 հազար հատ տնկանյութ: Տնկումներն իրականացվել են ինչպես անտառամերձ, այնպես էլ համայնքների տարածքներում

Պարոն Մաթևոսյանն անդրադարձել է նաև 2015 թվականի հունիսի 18-ին Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից հաստատված «Հողերի և անտառի կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի չոր լեռնային լանդշաֆտներում» ծրագրին, որի շրջանակում 2015-2019 թթ. Լոռու և Տավուշի մարզերում նախատեսվում է իրականացնել անտառվերականգնման աշխատանքներ 4600 հեկտար անտառային տարածքներում։

Տնօրենը նաև տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում մթերվել է 24 հազար խորանարդ մետր փայտանյութ, իսկ անտառամերձ բնակիչներին անվճար տրամադրվել է ավելի քան 36 հազար խորանարդ մետր թափուկ:

Անդրադառնալով ապօրինի ծառահատումների դեպքերին` Մարտուն Մաթևոսյանը հայտնել է, որ 2015 թվականին ապօրինաբար հատվել է 1273 ծառ, որի համար բազմաթիվ քաղաքացիներ ենթարկվել են օրենքով սահմանված պատասխանատվության, ընդ որում 2004 թվականին այդ ցուցանիշը կազմել էր ավելի քան 32, 700 ծառ:

Մարտուն Մաթևոսյանը մասնավորապես նշել է, որ այս առումով ավելի կարևոր են ապօրինի հատումների ծնող պատճառների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նրա խոսքով` սահմանամերձ և անտառամերձ համայնքներում հիմնական վառելիքը փայտն է և պետք է մարդկանց սովորեցնել,  ինչպես վառելափայտ ստանալ` անտառին մինիմալ վնաս հասցնելով:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59