Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Ճանապարհաշինական ընկերությունները պատրաստ են ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին
12/11/2015 18:37
Կիսվել

Ճանապարհաշինական ընկերությունները պատրաստ են ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին

Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի 15-ից: Հանրապետության 10-ը մարզերում 35 ճանապարհաշինական ընկերություններ ողջ ձմռան ընթացքում կսպասարկեն 3467.4կմ ընդհանուր երկարությամբ 17 միջպետական և 85 հանրապետական նշանակության ավտոճանապարհներ: Բոլոր ընկերությունները հագեցած են անհրաժեշտ քանակությամբ ձյուն մաքրող  տեխնիկայով, աղով ու ավազով:

Ընկերություններում կուտակված է  մոտ 1356 տոննա աղ և 36.905 խորանարդ մետր ավազ: Հանրապետության որոշ վայրերում, ուր արդեն ձյուն է տեղում, ճանապարհաշինարարները գործի են անցել։

Հայաստանի ամենացուրտ գոտում՝ Վարդենիսում օրինակ, ճանապարհը սպասարկող «Կապավոր» ընկերությունն արդեն սկսել է ձյան մաքրման աշխատանքները։ Ճանապարհները մշակվում են նաև աղ ու ավազով։
«Կապավոր» ՍՊԸ-ի Վարդենիսի տեղամասի պետ Գևորգ Փոստոյանն ասաց,  որ ձմռանն ընկերությունը սպասարկում է Վարդենիսի տարածաշրջանի շուրջ 90 կմ երկարությամբ ճանապարհներ:

«Պատրաստ ենք ճանապարհների ձմեռային պահպանությանը։ Ունենք համապատասխան տեխնիկա, բավարար քանակությամբ կուտակած ավազ ու աղ»:

Գեղարքունիքում, ուր ձմռանը ջերմաչափի սնդիկն իջնում է մինչև -25 աստիճան և որտեղ տարվա կեսը ձյուն է տեղում, ճանապարհների պահպանությունն ու սպասարկումն իրականցվում է մարզի 5 ճանապարհաշինական ընկերությունների կողմից, որոնք սպասարկում են 385.9 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական նշանակության 4 և հանրապետական նշանակության 8 ավտոճանապարհներ:

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Տիգրան Մարիտիրոսյանը, ով Գեղարքունիքի մարզի պատասխանատուն է, տեղեկացրեց,  որ ինչպես Վարդենիսում, այնպես էլ մարզի մյուս տեղամասերում առկա են համապատասխան քանակությամբ մեքենամեխանիզմներ, բանվորական ուժ և կուտակված աղ ու ավազ՝ 2015-16 թվականների ձմեռը պատշաճ դիմավորելու համար:

Կոտայքի մարզում ևս ճանապարհների սպասարկմամբ զբաղվող ընկերությունները կազմ ու պատրաստ են ձմռան աշխատանքներին։ Նրանց կողմից սպասարկվում են  միջպետական նշանակության 2 և հանրապետական նշանակության 18 ճանապարհահատվածներ, որոնց ընդհանուր երկարությունը 332.8կմ է:

Մենք եղանք Աբովյանի և Հրազդանի ճանապարհաշինական ընկերություններում: Առաջինում մեզ ցույց տվեցին ճանապարհներն ավտոմատացված եղանակով աղ ու ավազով մշակող մեքենան: Այն հեռացնում է ձյունն ու սառույցը, իսկ մեքենայի թափքում տեղադրված ավտոմատ համակարգն ինքնուրույն աղ ու ավազ է ցանում ճանապարհին:

Ճանապարհների սպասարկման Կոտայքի մարզի պատասխանատուն էլ մեզ հետ միասին եղավ երկու տեղամասերում: Ստուգեց տեխնիկան և աղ ու ավազի քանակությունը:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն ՊՈԱԿի գլխավոր մասնագետ Կարապետ Հյուսիսյանը տեղեկացրեց, որ ձմեռային սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկան սարքին է աղը, ավազը՝ պահեստավորված:

Հրազդանի ճանապարհաշինական ընկերության ղեկավարին էլ խնդրեցինք ներկայացնել այն մեքենամեխանիզմները, որոնք ձմռան ընթացքում աշխատում են ճանապարհների մաքրման ժամանակ:

«4 գրեյդեր, 2 զիլ, 2 բուլդոզեր մեքենաներ  պատրաստ են ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին: Օրը 3-4 անգամ աղ-ավազ է փռվում ճանապարհներին: 24 ժամյա հերթապահություն է իրականացվում»,- նշեց  «Հրազդան ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրեն Օնիկ Բաղդասարյանը։

Շուրջօրյա ժամանակացույցով հերթապահում են ոչ միայն Հրազդանի, այլև հանրապետության մյուս 34 ճանապարհաշինական ընկերությունները:

Հանրապետությունում ավտոճանապարհների վիճակի մասին տեղեկություն ստանալու համար ճանապարհ դուրս գալուց առաջ բոլոր քաղաքացիները, վարորդները կարող են զանգահարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործող թեժ գծին՝ 56-25-33 քաղաքային հեռախոսահամարով: Այստեղ 24 ժամ շարունակ ստանում և փոխանցում են տեղեկություններ ավտոճանապարհների բաց կամ փակ, դժվարանցանելի լինելու մասին:

Ճանապարհներն սպասարկող ընկերության ներկայացուցիչները խնդրեցին վարորդներին փոխանցել, որ  ամառային սեզոնի մեքենայի անիվները փոխարինեն ձմռան համար նախատեսվածներով, չդիմեն արկածախնդրության և լինեն առավել զգույշ՝ հատկապես գիշերային ժամերին երթևեկելիս:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01