Կենտրոնական բանկ․ բանկերի հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգում փոփոխությունների վերաբերյալ
ՀՀ ԿԲ խորհուրդը նոյեմբերի 10-ին փոփոխություններ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, որոնց հիմնական նպատակն է խթանել բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը, բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումը, միջազգային բորսաներում ցուցակումը:
Իրականացված փոփոխությունների արդյունքում մեղմացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը` առավել արտոնյալ պայմաններ սահմանելով երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավման դեպքում:
ԿԲ կողմից «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում կատարված փոփոխությունները խթաններ կստեղծեն բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավման համար` ընդլայնելով վարկավորման հնարավորությունները: