Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Վիվասել-ՄՏՍ․ մեկնարկել է «Արևորդի» 5-րդ միջազգային բնապահպանական փառատոնը
14/11/2015 20:01
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ մեկնարկել է «Արևորդի» 5-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիﬓադրաﬕ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ազդարարել են «Արևորդի» 5-րդ ﬕջազգային բնապահպանական փառատոնի ﬔկնարկը:

Փառատոնի բացման արարողությունը նշանավորվել է Ջոն Էնկելեի և Էնն Մաքսուդի «Գոյատևելու իմաստություն» -ը ֆիլմի ցուցադրությամբ։ «Արևորդի» փառատոնի կազմակերպիչն է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիﬓադրամը` ՀՀ Բնապահպանության նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Ներկայացնելով փառատոնը՝ Ռուբեն Խաչատրյանը պատﬔց, որ այն իր տեսակով ﬕակն է ամբողջ տարածաշրջանում, ու այս տարի ներկայացված ֆիլﬔրն այնքան որակյալ էին, որ որոշում է կայացվել կազմակերպել փառատոների փառատոն, այսինքն՝ ցուցադրել բոլոր լավագույն ու մրցանակակիր ֆիլﬔրը` առանց մրցույթի, անվանակարգերի ու ժյուրիի:

Փառատոնն առանձնահատուկ է լինելու նաև նրանով, որ նախանշված ավարտ որպես այդպիսին չի ունենալու: 2015-16 թվականներին փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլﬔրը ցուցադրվելու են նաև մարզերում, տարբեր հեռուստաալիքներով, ինչպես նաև իրականացվելու են տարբեր էկոﬕջոցառուﬓեր, աշխատարաններ և կրթական ծրագրեր:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կազմակերպվող «Արևորդի» ﬕջազգային բնապահպանական փառատոնն այս տարի իրականացվում է արդեն 5 -րդ անգամ, ու դա, ըստ Ռուբեն Խաչատրյանի, բավական բարդ կլիներ առանց Բնապահպանության նախարարության և ՎիՎաՍել-ՄՏՍ-ի օժանդակության:

«Որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջատարը Հայաստանում՝ ՎիվաՍել- ՄՏՍ-ը ոչ ﬕայն շարունակաբար աջակցել է շրջակա ﬕջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրերին, այլ նաև մշտապես ակտիվորեն ներգրավված է եղել դրանցում, քանի որ շրջակա ﬕջավայրին առնչվող խնդիրները կորպորատիվ պատասխանատվության օրակարգի հիﬓական շարժիչ ուժն են: Այսօրվա իրական մարտահրավերը շրջակա ﬕջավայրի պաշտպանությամբ զբաղվող նախաձեռնությունների ու մասնավոր հատվածի ջանքերի ﬔկտեղուﬓ է՝ ﬕասնական օրակարգով հանդես գալու նպատակով: Շատ կարևոր է, որ այս երկու ոլորտները համագործակցեն՝ նույն նպատակի իրագործման ուղղությամբ: «Արևորդին» իր ուրույն դերն ունի երկրում բնապահպանական շարժումն առավել բարձր մակարդակի հասցնելու գործում, և ﬔնք ուրախ ենք, որ փառատոնի կողքին ենք եղել դրա ստեղծման պահից: «Արևորդի» փառատոնը նպատակ ունի նպաստել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածությանը: Տարեցտարի ﬔծանում է փառատոնի լսարանի և մասնակիցների թիվը, և կարող ենք վստահ ասել, որ Հայաստանում սկիզբ է առել լայնածավալ գործընթաց, որի արդյունքը դեռ պիտի տեսնենք»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի կինոցուցադրությունների ծրագրում ընդգրկված են 70 կարճաﬔտրաժ և լիաﬔտրաժ, անիմացիոն, փաստագրական և խաղարկային ֆիլﬔր` 22 երկրից: Ֆիլﬔրի ﬔծ մասը վերջին երկու տարիներին բազմաթիվ մրցանակներ է ստացել աﬔնահեղինակավոր կինոփառատոներում:

Կինոցուցադրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 12-ից 15-ը` Մոսկվա կինոթատրոնում, Էոն և Լոֆթ ակումբներում: Այնուհետև ﬕնչև տարեվերջ ֆիլﬔրը շրջելու են Հայաստանի ամբողջ տարածքում`պարբերաբար ցուցադրվելով նաև մարզերի բնակիչներին:

Բացի կինոցուցադրություններից, փառատոնի շրջանակում կազմակերպվելու են նաև ﬕ շարք ﬕջոցառուﬓեր, աշխատարաններ և կրթական ծրա գրեր, որոնք շարունակվելու են առաջիկա ﬕ քանի աﬕսների ընթացքում: Այդպիսի ﬕջոցառուﬓերից է «Դդմի օր-դիմակահանդես» մրցույթը, որն  ավանդաբար անցկացվում է Երևանի կենդանաբանական այգում: Մրցույթին մասնակցում են հանրակրթական դպրոցների 10-15 տարեկան աշակերտներ: Միջոցառման ընթացքում մասնակիցները դդﬕց և այլ ﬕրգ- բանջարեղենից հետաքրքիր ձևավորմամբ ուտեստներ են պատրաստում կենդանիների համար: Մասնակիցներն այդ օրն այգի են գալիս որևէ կենդանու կերպարանքով և ﬕջոցառման վերջում տեղի է ունենում կենդանիների դիմակահանդես-շքերթ:

Նոյեմբերի 15-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակից «Արևորդի» փառատոնի շրջանակում կﬔկնարկի հեծանվաերթ` «Փողկապ և քամի» խորագրի ներքո: Արշաﬖ ուղղված է ընդդեմ օդի աղտոտվածության, խոշոր համայնքները ﬔքենաներով ծանրաբեռնելու տեմպերի աճի: Այս իրադարձությունն ուշագրավ է նրանով, որ այն հատուկ «դրեսկոդ» ունի` պաշտոնական հագուստ, փողկապ, նաև՝ բարձրակրունկ կոշիկներ: Հեծանվաերթին իրենց սեփական հեծանիﬖերով մասնակցելու համաձայնություն են տվել նաև ﬕ շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04