Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա․ մեկնարկում է «Սովորում ենք ներդնել» կրթական նոր ծրագիրը
16/11/2015 14:19
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա․ մեկնարկում է «Սովորում ենք ներդնել» կրթական նոր ծրագիրը

Քոնսալթինգ Զոն ընկերությունը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հետ համատեղ հայտարարում է արժեթղթերի շուկայում կրթական նոր՝ «Սովորում ենք ներդնել» (Learn to Invest) նախագծի մեկնարկի մասին:

Նախագիծն ուղղված է արժեթղթերի ոլորտում կրթության զարգացմանն ու գործնական հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանն ընդհանրապես:

Քոնսալթինգ Զոնի կրթական ծրագրերը կներառեն դասընթացների լայն շրջանակ՝ սկսած անվճար սեմինարներից ու թրեյնինգներից, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ստանալ ամենատարրական գիտելիքներ արժեթղթերի շուկայի և ֆինանսական գործիքների մասին, և մինչև խորացված դասընթացներ, «վարպետության դասեր» (master classes)՝ ուղղված շուկայի մասնակիցների մասնագիտական որակի բարձրացմանը:

Նախագծի շրջանակներում կդասավանդեն դասախոսներ, որոնք ունեն ոչ միայն խորը տեսական գիտելիքներ, այլ նաև երկար տարիների աշխատանքային փորձ միջազգային ֆինանսական շուկաներում: Նախագիծը ներառում է նաև «վարպետության դասեր» (master classes)  արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ:

Ուսուցման գործընթացում մեծ ուշադրություն է հատկացվելու ուսուցման պրակտիկ ասպեկտին և գործնական հմտությունների զարգացմանը:

Արդյունքում, դասընթացների մասնակիցները ձեռք կբերեն ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև ֆոնդային շուկայում աշխատելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ, ինչպես նաև կստանան հնարավորություն մասնակցելու միջազգային մրցույթների և անցնելու պրակտիկա արևմտյան ֆինանսական ընկերություններում:

Դասընթացների անցկացման գրաֆիկի, վայրի և այլ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Քոնսալթինգ Զոնի պաշտոնական կայք` www.consulting-zone.com, և «Սովորում ենք ներդնել» նախագծի ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/cz.learn2invest/, կամ զանգահարել 098 58 28 38, 099 65 22 55 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլ. հասցեով։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11