Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Beeline. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում շարունակվում են կրթական ծրագրերը
17/11/2015 17:28
Կիսվել

Beeline. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում շարունակվում են կրթական ծրագրերը

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) ներկայացնում են «Կուբիզմի ներածություն» նոր կրթական ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է կենտրոնում գործող «Լիբենսկի Բրիխտովա. Հայաստանի համար» մշտական ցուցահանդեսի շրջանակում:

Ծրագիրը բաղկացած է երկու փուլից։ Առաջին փուլում ծրագրի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու չեխ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործություններին, գեղարվեստական ապակեգործությանն ու գրաֆիկային ԳԱԿ-ի Սասունցի Դավիթ սրահում ներկայացված «Լիբենսկի Բրիխտովա. Հայաստանի համար» ցուցադրության միջոցով, որից հետո մասնակիցներին ներկայացվում է «Կուբիզմ» արվեստի ուղղությունը, իսկ ծրագրի վերջին ստեղծագործական փուլում երեխաները ստեղծում են իրենց կուբիստական աշխատանքները: Մինչ այսօր իրականացվել է «Կուբիզմի ներածություն» ծրագրի շուրջ 33 պարապմունք, որին մասնակցել է  շուրջ 548 երեխա։

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների և նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն։ Ուրախ ենք, որ հաղորդակցվելով արվեստի պատմությանը, բացահայտելով նորանոր արվեստի ուղություններ, նրանք հարստացնում են իրենց գիտելիքները և իրենց իսկ ստեղծած աշխատանքներով արտահայտում են իրենց հույզերն ու մտքերը։ Իսկ երիտասարդների և երեխաների նմանատիպ այցելությունները թանգարան, նպաստաում են պատանիների էսթետիկ դաստիարակության բարձրացմանը՝ խթանելով նրանց ներաշխարհի յուրովի բացահայտմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կուբիզմի ներածություն» ծրագիրը ևս մի հրաշալի հնարավորություն է ընձեռում դպրոցներին ներգրավվելու կենտրոնի կրթական նախաձեռնություններում՝ ամրապնդելով դպրոց-թանգարան կապը: Մասնակիցները ծանոթանում են Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործություններին և «Կուբիզմ» արվեստի ուղղությանը, ինչպես նաեւ կիրառում են այդ գիտելիքները նոր աշխատանքներ ստեղծելիս: Շնորհակալություն եմ հայտնում մեր մշտական գործընկեր Beeline-ին, որը հովանավորում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերը:»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Նշենք, որ Beeline-ը և Գաֆեսճէան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ–ի Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի պատկերասրահ Մեկում բացվեց Ինտերակտիվ ուսումնական կենտրոն, որը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն է տալիս այցելուների համար հասանելի դարձնել աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45