Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Beeline. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ինտերնետ կապի խափանումների պատճառը մալուխների գողությունն է 158 շենքում
18/11/2015 17:05
Կիսվել

Beeline. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ինտերնետ կապի խափանումների պատճառը մալուխների գողությունն է 158 շենքում

Beeline-ը տեղեկացնում է, որ ընկերության ինտերնետ կապի խափանումների պատճառը, որոնք բաժանորդների մոտ դիտարկվել են ընթացիկ տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, եղել է Երևանի թվով 158 շենքերի մուտքերից օպտիկամանրաթելային մալուխների գողությունը:
Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ընկերությունը գրանցել է գողության դեպքեր՝ 117 «Մալաթիա-Սեբաստիա» համայնքի, 25 «Էրեբունի» վարչական շրջանի և 16 Աջափնյակի, Ավանի ու Դավթաշենի  շենքերում: Գողացվել է մոտ 9 կմ երկարությամբ մալուխ, իսկ ընկերությանը հասցված վնասը գերազանցում է 12 մլն. դրամը:

«Ի պատասխան կասկածյալների գործողություներին` ընկերությունում օպերատիվ կերպով ներդրվել է մալուխային ենթակառուցվածքի, այդ թվում` բաժանորդային գծերի վերահսկման համակարգ: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել կապի խափանումներին և մալուխներին հասցված ֆիզիկական վնասներին: Հոկտեմբերի 27-ին համակարգը գրանցել է կապի հաջորդական անջատումներ «Մալաթիա-Սեբաստիա» վարչական շրջանի շենքերի երեք մուտքերում: Beeline-ի աշխատակիցների և Երևանի Ոստիկանության օպերատիվ գործողությունների շնորհիվ դեպքի վայրում ձերբակալվել է կասկածյալ: Վերջինիս մոտ հայտնաբերվել է գողացված մալուխներով տոպրակ: Երկու օր անց օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել և Ոստիկանության Աջափնյակի բաժին է բերվել Աջափնյակում և Դավթաշենում մալուխների գողության մեջ կասկածվող ևս մեկ անձ: Երկու ձերբակալվածներն էլ խոստովանել են իրենց մեղքը և ներկա պահին համագործակցում են հետաքննության հետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Անվտանգության ծառայության ղեկավար Սերգեյ Խառաշիլովը:

«Այժմ, երբ հետաքննությունը մոտենում է ավարտին, ընկերությունը կարևոր է համարում օպտիկամանրաթելային FTTB ինտերնետի բաժանորդների հետ կիսվել ինտերնետ կապի խափանումների պատճառներով և բոլոր մանրամասներով: Վնասված և գողացված մալուխներն օպերատիվ կերպով վերականգնելու նպատակով մենք հատկացրել ենք լրացուցիչ միջոցներ, որոնք հաշվարկվում են միլիոններով: Այս ներդրումները մեզ հնարավորություն տվեցին նվազագույնի հասցնել հանցագործների գործողությունների հետևանքները, իսկ վերահսկողության նոր համակարգը` օպերատիվ կերպով արձագանքել խափանումների, վնասների և  գողությունների դեպքում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Ինտերնետ կապի խափանման կամ բացակայության դեպքում Beeline-ը օպտիկամանրաթելային ինտերնետի բաժանորդներին կոչ է անում անհապաղ դիմել Հաճախորդների սպասարկման ծառայություն 100 հեռախոահամարով կամ այդ մասին գրել անձնական հաղորդագրության միջոցով Facebook-ում Beeline Armenia պաշտոնական էջում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69