Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եվ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին
19/11/2015 11:16
Կիսվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եվ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, ով Հայաստան է ժամանել Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է հանձնաժողովի գործունեությունը, որը, նրա համոզմամբ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության համակարգման կարևոր և հաջողված ձևաչափ է: Ընթացիկ տարում, Նախագահի գնահատմամբ, հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում ունեցած կարևոր ձեռքբերումներից էր Առևտրի և ներդրումների խրախուսման մասին (TIFA) շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչը նաև հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության մասին է վկայում:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրել, և դա տեղի է ունեցել երկուստեք ջանքերի ու փոխադարձ քաղաքական կամքի շնորհիվ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ներկայումս երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար և այլն, որոնց շրջանակներում տարեցտարի նոր ձեռքբերումներ են արձանագրվում: Հայաստանը և Միացյալ Նահանգները ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության ձևաչափերում:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը Միացյալ Նահանգների ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՆ ջանքերը: Նախագահը կարևորել է նաև Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահող երկրի, շարունակական ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ևս բարձր է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը, ընդգծելով, որ Հայաստան է ժամանել առաջին հերթին Միացյալ Նահանգների գնահատանքը հայտնելու անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության համար, որը, ըստ նրա, հատկապես կարևոր է գնահատվում համաշխարհային վերջին զարգացումների և Փարիզում տեղի ունեցածի համատեքստում:

«Միացյալ Նահանգները և Հայաստանը գործընկերներ են խաղաղությանը, կայունությանը և բարեկեցությանն առնչվող տարաբնույթ հարցերում: Մենք բարձր ենք գնահատում գլոբալ անվտանգության ոլորտում Հայաստանի ներդրումը, մասնավորապես՝ 2004թ.-ից Կոսովոյում և 2010թ.-ից Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի շրջանակում, 2014թ.-ից Լիբանանում՝ ՄԱԿ-ի շրջանակում, իսկ վերջերս Խաղաղապահության հարցերին նվիրված ՄԱԿ-ի վեհաժողովում, Հայաստանն հայտարարեց ամբողջ աշխարհում խաղաղապահ առաքելություններին աջակցելու իր պատրաստակամության մասին: Ուրախ եմ լինել այստեղ՝ Երևանում և օգնել մեր երկու երկրների միջև առևտրային կապերի սերտացմանը՝ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի միջոցով: Մենք, տեղի մեր գործընկերների հետ, շարունակում ենք աշխատել՝ աջակցելու Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական զարգացման, այդ թվում նաև սահմանադրական բարեփոխումների դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեի թափանցիկության, ներառականության ու ներկայացուցչականության հարցերում»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Բրիջիթ Բրինքը:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21