
Հայաստանում մոլիբդենի արտադրության ծավալները նվազել են 9.6%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանում մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ նվազել են 9.6%-ով և կազմել 7 933.8 տոննա։
Միևնույն ժամանակ ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները նվազել են 11.9%-ով և կազմել 4 267 տոննա, իսկ մոլիբդենի բրիկետների արտադրության ծավալներն աճել են 0.9%-ով և կազմել 562 տոննա։