Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎիվաՍել-ՄՏՍ. արտաքին լուսավորությամբ է ապահովվել թվով տասներորդ համայնքը՝ սահմանամերձ Գոմքը
28/11/2015 21:26
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. արտաքին լուսավորությամբ է ապահովվել թվով տասներորդ համայնքը՝ սահմանամերձ Գոմքը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում ավարտել են ընթացիկ տարում համատեղ իրականացվող արդեն 10-րդ նախագիծը: Վայոց Ձորի մարզի Գոմք համայնքում տեղակայվել է 37 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ:

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գոմք համայնքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը և համայնքի բնակիչներ:

Նախիջևանի սահմանից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող Գոմքն ունի մոտ 300 բնակիչ: Այստեղ իրենց գործունությամբ հատկապես աչքի  են ընկնում երիտասարդները: Տարբեր խմբերի ջանքերով Գոմքում կառուցվել է խաղահրապարակ, մշակութային տուն, գործում է երեխաների զարգացման կենտրոն, կանանց կոոպերատիվ՝ ներգրավված ջերմոցային, սառնարանային տնտեսություններում, սերմերի և սածիլների արտադրությունում:

ԽՍՀՄ փլուզումից ի վեր համայնքի կարևոր հիմնախնդիրներից մեկն է եղել արտաքին լուսավորության ենթակառուցվածքի բացակայությունը: Գոմքում իրականացված աշխատանքների շնորհիվ՝ գործարկվել է արտաքին լուսավորության լուսադիոդային նոր համակարգը, որը կլուսավորի գյուղի  գրեթե 60 %-ը՝ 1,300 մ տարածությամբ:

«Ընթացիկ տարում սա մեր այցելած արդեն տասներորդ համայնքն է: Այս ծրագրի հիմքում կա սոցիալական աջակցության տարրը: Բուն նպատակը, սակայն, ավելի կարևոր է. ձեր աչքերում տեսնել հույս և լավատեսություն՝ վաղվա օրվա հանդեպ: Լուսավորվել է Գոմքի տարածքի կեսից ավելին: Եթե յուրաքանչյուրիդ մեջ դրա կիսով չափ ավելանա լավատեսությունը՝ կարող ենք ծրագիրը հաջողված համարել: Միշտ հիշեք, որ դուք մենակ չեք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Ամռանը փողոցը լուսավորված կլինի 22:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2