
Հայաստանում սիգարետների արտադրության ծավալներն աճել են 41.7%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․ առաջին տաս ամիսների ընթացքում Հայաստանում սիգարետների արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել են 41.7%-ով և կազմել 14362.1 մլն հատ։
Նշենք, որ 2014 թվականին Հայաստանում սիգարետների արտադրության ծավալներն աճել էին 65%-ով և կազմել 12 մլրդ 774.2 մլն հատ: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 7 մլրդ 730 մլն, 2012 թվականին՝ 6 մլրդ 155 մլն, 2011 թվականին՝ 3 մլրդ 361 մլն հատ սիգարետ: