Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Կենտրոնական բանկ․ պաշտոնական պարզաբանում ԴԱՀԿ ծառայության կողմից բանկերի միջոցով իրականացվող բռնագանձման գործընթացի վերաբերյալ
02/12/2015 13:56
Կիսվել

Կենտրոնական բանկ․ պաշտոնական պարզաբանում ԴԱՀԿ ծառայության կողմից բանկերի միջոցով իրականացվող բռնագանձման գործընթացի վերաբերյալ

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 17.11.2015 թ-ի թիվ 2 պաշտոնական պարզաբանմամբ անդրադարձել է ԴԱՀԿ ծառայության կողմից բանկերի միջոցով իրականացվող բռնագանձման գործընթացում առաջացող թվով 4 խնդիրների և տվել ստորև ներկայացված լուծումները.

1. Դիտարկենք այն դեպքը, երբ հաճախորդը միևնույն բանկում ՀՀ դրամով և արտարժույթով ունի թե՛ ընթացիկ և թե՛ ավանդային հաշիվներ: Եթե ԴԱՀԿ ծառայության կողմից տվյալ հաճախորդի նկատմամբ իրականացվի բռնագանձում, ապա այն տեղի կունենա հետևյալ հերթականությամբ.

– Ընթացիկ հաշիվներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցներ,
– Ընթացիկ հաշիվներում արտարժույթով առկա դրամական միջոցներ,
– Ավանդներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցներ,
– Ավանդներում արտարժույթով առկա դրամական միջոցներ: 

Առաջին հերթում նշված հաշիվներում պարտավորության չափով մնացորդ չունենալու պարագայում՝ բանկը արգելադրում է հաջորդ հերթում առկա դրամական միջոցները: Այսինքն, բանկն առաջնահերթ կարգով ստուգում և բռնագանձումն իրականացնում է ՀՀ դրամով ընթացիկ հաշիվներից, այլ ոչ թե հաճախորդի ավանդից կամ արտարժույթով հաշիվներից:

2. Նշված պարզաբանմամբ ՀՀ կենտրոնական բանկը ամրագրել է, որ ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվող բռնագանձման գործընթացում բանկը չի կարող արգելադրել քարտային հաշվի վրա առկա վարկային միջոցները (օվերդրաֆտ):

Օրինակ՝ հաճախորդը ունի քարտային հաշիվ, որով ստանում է իր աշխատավարձը: Նույն քարտը հնարավորություն է ընձեռնում հաճախորդին աշխատավարձի եռապատիկի չափով ստանալ վարկ (օվերդրաֆտ): Եթե հաճախորդի նկատմամբ ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվի արգելադրում կամ բռնագանձում, ապա հաճախորդի օվերդրաֆտը ենթակա չէ արգելադրման կամ բռնագանձման:

3. ՀՀ կենտրոնական բանկը անդրադառնում է նաև այն դեպքին, երբ հաճախորդն ունի վարկային գծի հնարավորություն (օվերդրաֆտ) և անբողոքարկելի վարչական ակտի հիմքով (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք) սկսվել է կատարողական վարույթ:

Պարզաբանմամբ ամրագրվել է, որ եթե նման պարագայում արգելադրվում են հաճախորդի դրամական միջոցները (բացառությամբ՝ օվերդրաֆտի), ապա դա դեռևս հիմք չէ հաճախորդի օվերդրաֆտի օգտագործման հնարավորությունը բանկի կողմից կասեցնելու կամ որևէ կերպ սահմանափակելու համար:

Օրինակ՝ հաճախորդի քարտային հաշիվը հնարավորություն է ընձեռնում աշխատավարձի եռապատիկի չափով ստանալ վարկ (օվերդրաֆտ): ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տուգանել է հաճախորդին, որի հիման վրա ԴԱՀԿ ծառայության կողմից սկսվել է բռնագանձման գործընթաց, որի ընթացքում բանկի կողմից արգելադրվել է հաճախորդի բանկային հաշիվները: Այն հանգամանքը, որ ՀՀ ՃՈ տուգանքի արդյունքում արգելադրվել է հաճախորդի հաշիվները, բավական չէ, որպեսզի բանկը հաճախորդին համարի անվճարունակ (կամ ֆինանսական վիճակի վատթարացում) և որևէ կերպ սահմանափակի վարկային գծից օգտվելու հնարավորությունը:   

4. Պարզաբանվել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ բռնագանձումը իրականացվում է հաճախորդի ավանդային հաշվից և հիմքում ընկած է անբողոքարկելի դարձած վարչական ակտը (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք), ապա բանկը պետք է շարունակի հավելագրել ավանդի պայմանագրով նախատեսված տոկոսներ, այլ ոչ թե ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոս՝ մինչև ավանդի ժամկետը լրանալը հաճախորդի կողմից ավանդի գումարը բանկից վերցնելու դեպքում՝ բանկը հաշվեգրում է այլ տոկոսներ, որոնք սովորաբար մի քանի անգամ ցածր են լինում ավանդի պայմանագրով նախատեսված տոկոսներից (օրինակ՝ 0.01%):

Օրինակ՝ հաճախորդը բանկի հետ կնքել է ավանդի պայմանագիր 1.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, 10 ամիս ժամկետով և 10% տոկոսադրույքով: Պայմանագիրը կնքելուց 5 ամիս անց հարկադիր կատարողի կողմից իրականացվում է բռնագանձում 10.000 ՀՀ դրամ գումարի չափով: Այս դեպքում բանկը պետք է ավանդի մնացորդի (990.000 ՀՀ դրամ) գումարի վրա շարունակի հավելագրել պայմանագրով նախատեսված տոկոսը (այս դեպքում՝ 10%):

Տոկոսների հաշվեգրման վերը նշված կարգից բացառություն են կազմում ստորև նկարագրված երկու դեպքերը.

Դեպք 1. Բռնագանձման հիմքում ընկած է անբողոքարկելի դարձած վարչական ակտը (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք), իսկ ավանդի տվյալ տեսակի (պրոդուկտ) համար նախատեսված է նվազագույն շեմ և բռնագանձման արդյունքում ավանդի մնացորդը պակաս է լինում այդ նվազագույն շեմից:

Օրինակ՝ հաճախորդը բանկի հետ կնքել է ավանդի պայմանագիր 100.000 ՀՀ դրամ գումարի չափով, 10 ամիս ժամկետով և 10% տոկոսադրույքով, իսկ տվյալ ավանդի համար նախատեսված է 100.000 ՀՀ դրամ նվազագույն շեմ: Պայմանագիրը կնքելուց 5 ամիս անց հարկադիր կատարողի կողմից իրականացվում է բռնագանձում 10.000 ՀՀ դրամ գումարի չափով, որի համար հիմք է հանդիսանում անբողոքարկելի վարչական ակտը (օրինակ՝ ՀՀ ՃՈ տուգանք): Այս դեպքում բանկը իրավունք է ստանում ավանդի մնացորդի (90.000 ՀՀ դրամ) գումարի վրա հավելագրել ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ:

Դեպք 2. Բոլոր այն դեպքում, երբ բռնագանձման հիմքում ընկած է ոչ թե անբողոքարկելի վարչական ակտը, այլ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռիը, ապա բանկը հաճախորդի ավանդից բռնագանձում իրականացնելիս կարող է հաշվեգրել ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21