Հունվար-հոկտեմբերին մեր երկրից արտահանվել է 244.04 մլն դոլարի պատրաստի սննդի արտադրանք
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրից արտահանվել է 244,04 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է մոտ 10%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները փաստում են, որ հաշվետու ամիսներին պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը մեր երկրի ընդհանուր արտահանման ծավալումը կազմել է մոտ 19%-ը:
Նշենք, որ 2014 թվականին մեր երկրից արտահանվել էր 337,78 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին՝ 309,61 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք: