Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Այս տարի Beeline-ի բջջային բաժանորդների թիվն աճել է 100 000-ով
04/12/2015 16:22
Կիսվել

Այս տարի Beeline-ի բջջային բաժանորդների թիվն աճել է 100 000-ով

Beeline-ն օգնում է փոխել կյանքը դեպի ավելի լավը և աշխատում է, որպեսզի բաժանորդների համար լինի պարզ և հարմար: Այսօր ընկերությունը հաշվետվություն ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում նշված ուղղություններից յուրաքանչյուրով իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Նշված ժամանակահատվածի ընթացքում բջջային սեգմենտում Beeline-ը գրանցել է բաժանորդային բազայի ռեկորդային աճ, որը կազմել է գրեթե 100 000 հաճախորդ: Հայաստանում Beeline-ը ճանաչվել է որպես «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր», իսկ ընկերության բրենդային սմարթֆոններն ամբողջ տարվա ընթացքում վաճառքների առաջատար են եղել հայաստանյան շուկայում: Ընդհանուր առմամբ մեկ տարվա ընթացքում իրացվել է շուրջ 25 000 Beeline սմարթֆոն և պլանշետ:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում ընկերությունն իրականացրել է շուրջ 80 ծրագիր մայրաքաղաքում և երկրի բոլոր մարզերում: Ընկերությունը հիմնական ուշադրությունը դարձնում է երեխաների և երիտասարդների աջակցությանը` օգնելով նրանց փոխել կյանքը դեպի ավելի լավը:

Հաճախորդների սպասարկման ոլորտում հատկանշական է Facebook սոցիալական ցանցում հաճախորդների սպասարկման ծրագրի ներդրումը, ինչպես նաև հաճախորդների հավատարմության ցուցանիշի` Net Promoter Score (NPS), բարձրացմանն ուղղված գլոբալ ծրագիրը, որի հարցումներին մասնակցել է ընկերության ավելի քան 125 000 բաժանորդ։  Հարցումների նպատակն է բաժանորդների տեսանկյունից բացահայտել ընկերության զարգացման ամենանշանակալի ուղղությունները,  մասնավորապես, խոսքը վերաբերում է հաճախորդամետության գործընթացին, սպասարկման որակի բարձրացմանը, նոր ապրանքների, ծառայությունների և հավելվածների մշակմանը, ինչպես նաև ցանցի զարգացմանը:

Հաճախորդների հետադարձ կապի շնորհիվ ընկերությունը ստացել է ավելի քան 13 հազար արձագանք և ավելի քան 11 հազար առաջարկ: Տվյալների այս վերլուծությունը հիմք հանդիսացավ ծառայությունների, սակագնային փաթեթների և սարքավորումների համար առավելագույն մատչելի գների առաջարկման քաղաքականությանը շարունակելուն, ընդ որում, այս ամենին միանալը, գնելը կամ օգտվելը նախկինի նման պարզ է և հարմար: Beeline–ի աշխատակիցները սկսել են օգտագործել MQA հատուկ հավելվածը: Այն ներբեռնվում է հեռախոսի միջոցով և ֆոնային ռեժիմով հնարավորություն է տալիս մշտապես հետևել բջջային ցանցի և ինտերնետի որակին: Այս ամենը խթան հանդիսացավ գրեթե ամբողջովին վերացնել բջջային կապի ծածկույթի թույլ գոտիները:

«Ավարտին է մոտնենում Հայաստանում Beeline-ի գործունեության հերթական տարին, և այս ամսվա ընթացքում մենք կանցնակցնենք ևս մեկ հարցում մեր հաճախորդների շրջանում: 2015 թ. ընկերությունը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել մի շարք խոշոր ծրագրերի իրականացնելուն` ձգտելով գործով ցույց տալ իր սերը հաճախորդների նկատմամբ, ունենալ սոցիալական ուղղվածություն և, որն ամենակարևորն է, լավագույն գնով առաջարկել պարզ և հարմար ծառայություններ: Մենք մեր բաժանորդներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել առաջիկա հարցմանը և գնահատել այս տարվա ընթացքում մեր ընկերության աշխատանքը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ 2016 թ. ընկերությունը կշարունակի ակտիվորեն աշխատել զարգացման և կորպորատիվ պատասխանատվության վերոնշյալ բոլոր ուղղություններով:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2