ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ կլանեց ԲՏԱ ԲԱՆԿ Հայաստանը
ԲՏԱ (Հայաստան) ԲԱՆԿ -ում ավարտվեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից անցկացվող ֆինանսական և իրավական աուդիտը: Ալմաթի քաղաքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և Ղազախստանի ԲՏԱ ԲԱՆԿ-ի ղեկավարների միջև ստորագրվեց երկու բանկերի միացման հուշագիր` ԲՏԱ ԲԱՆԿ/Հայաստան/-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին միացնելու նպատակով:
Ստորագրված հուշագիրը թույլ կտա երկու կողմերին սկսել բանկերի միացմանն ուղղված գործողությունները` հրավիրել բաժնետերերի ժողովներ և ստանալ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ԿԲ թույլտվությունները: