Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 422.00-3.00
OIL:  BRENT - 76.29-1.60 WTI - 72.42-1.63
COMEX:  GOLD - 4064.70-2.80 SILVER - 62.02-5.36
COMEX:  PLATINUM - 1636.30-0.33
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.55+0.00 EUR/GBP - 1.1365-0.50
FOREX:  EUR/USD - 1.1365-0.50 GBP/USD - 1.3195-0.33
STOCKS RUS:  RTSI - 986.16-0.39
STOCKS US: DOW JONES - 51666.84-0.09 NASDAQ - 25587.04-2.21
STOCKS US: S&P 500 - 7365.46-1.44
STOCKS JAPAN:  NIKKEI - 69174.97-0.88 TOPIX - 3963.76-0.67
STOCKS CHINA:  HANG SENG - 23412.18+0.33 SSEC - 4110.81+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10428.85-0.09 CAC40 - 8340.71-0.71
STOCKS EUR:  DAX - 24893.58-0.98
24/06/2026  CBA:  USD - 367.93-0.15 GBP - 484.05-2.63
24/06/2026  CBA:  EURO - 417.23-2.42
24/06/2026  CBA:  GOLD - 48920-747 SILVER - 735.66-49.53
Ֆինանսների նախարարություն․ 100 մլն ԱՄՆ դոլար վարկ՝ ֆինանսական կայունության ապահովմանը
08/12/2015 15:40
Կիսվել

Ֆինանսների նախարարություն․ 100 մլն ԱՄՆ դոլար վարկ՝ ֆինանսական կայունության ապահովմանը

Դեկտեմբերի 8-ին Երևանում գումարվել է Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի 24-րդ նիստը, որն առաջին անգամ է անցկացվում մեր երկրում: Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի ֆինանսների նախարարները, Ղրղզական Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալը, Հիմնադրամի միջոցների կառավարիչ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը,  Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչները, ՀՀ փոխվարչապետ Վահե Գաբրիելյանը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ` Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին` տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները հաղթահարելու, երկարաժամկետ կայունություն ապահովելու և անդամ երկրների տնտեսությունների ինտեգրմանն աջակցելու նպատակով: «Նիստում հաստատվել է Արմավիրի մարզում Մաստարայի ջրամբարի կառուցման ներդրումային ծրագրի 25,2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ֆինանսավորման նախնական հայտը, ինչը մեծ նշանակություն կունենա մեր երկրի գյուղատնտեսության զարգացման համար: Ինչպես նաև որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական վարկի` 100 մլն ԱՄՆ դոլարի չափով առաջին մասնաբաժնի տրամադրման մասին, ինչն էլ ուղղված է ֆինանսական կայունության ապահովմանը»,-նշել է Գագիկ Խաչատրյանը: ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն ընդգծել է, որ հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում անդամ պետությունների միջպետական և ազգային խոշոր ներդրումային նախագծերին, նաև դրամաշնորհներով աջակցում է սոցիալական ոլորտում պետական ծրագրերի ֆինանսավորմանը: «2016 թվականին նույնպես Հիմնադրամը կշարունակի աջակցություն ցուցաբերել տարբեր ոլորտներում իրականացվող նախագծերին, մասնավորապես` ուղղված եվրասիական ինտերգրման առավել խորացմանը»: Հիմնադրամի խորհուրդն ամփոփել է 2015 թվականին իրականացված աշխատանքները և մատնանշել 2016-ի համագործակցության ուղենիշերը: Հաջորդ նիստը կանցկացվի Մոսկվայում:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ: Քննարկվել են ռուսական կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական կառավարման միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման ծրագրի համաֆինանսավորման և մաքսային գործընթացներում «մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ծրագրի ֆինանսավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձել է եղել նաև ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության խորացման հեռանկարներին, մասնավորապես, երկու նախարարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացմանը:

24/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.93
-0.15
Եվրո (EUR)
417.23
-2.42
Ռուբլի (RUR)
4.9162
-0.0152
Լարի (GEL)
139.03
+0
48920
-747
Արծաթ
735.66
-49.53