Մանրածախ առևտրի ոլորտում գրանցվել է 8% անկում
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում մանրածախ առևտրի ծավալը կազմել է 1 տրլն 61 մլրդ 95 մլն ՀՀ դրամ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 8%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին մանրածախ առևտրի մասնաբաժինը մեր հանրապետությունում իրականացված առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 58%:
Միևնույն ժամանակ, մեծածախ առևտրի ծավալը կազմել է 689 մլրդ 83 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ կրճատվելով 3%-ով:
Արդյունքում, առևտրի ոլորտում ընդհանուր անկումը կազմել է մոտ 6%:
Նշենք, որ մեր երկրի առևտրի ոլորտը անկում է գրանցում արդեն մի քանի ամիս շարունակ: