Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ազգային Ժողովն ընդունել է 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը
10/12/2015 12:22
Կիսվել

Ազգային Ժողովն ընդունել է 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը

Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Եզրափակելով նախագծի խորհրդարանական քննարկումները՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ քննարկումները շահագրգիռ էին եւ լի ծանրակշիռ տնտեսական ու քաղաքական հարցադրումներով, բազմաթիվ ծրագրերի ֆինանսավորման ավելացման առաջարկներով:

Գործադիր մարմնի ղեկավարի խոսքով՝ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ քաղաքական առաջնահերթությունների, հնարավորությունների եւ ցանկությունների հնարավորինս համադրման փաստաթուղթ է:

Վարչապետի խոսքով՝ կառավարության մոտեցումներն անփոփոխ են՝ իրավիճակը ներկայացվում է ճշմարիտ, առանց գունազարդումների՝ նախանշելով կառավարության տեսլականն ու առաջնահերթությունները: Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ 2014 թվականի վերջից սկսած Հայաստանի տնտեսությունը գտվել է տարածաշրջանային նոր զարգացումների ազդեցության ներքո: Ըստ նրա՝ ներկա մարտահրավերները, ի տարբերություն 2008-2009 թթ-ի, իրենց բովանդակությամբ միայն տնտեսական չեն, այլ նաեւ քաղաքական կամ աշխարհաքաղաքական, որոնք ոչ միշտ են կանխատեսելի ու հաշվարկելի: Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանը նշել է, որ միջազգային կառույցների գնահատմամբ՝ աշխարհը՝ հատկապես մեր տարածաշրջանը գտնվում է առավել բարդ իրավիճակում: Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ չկա այլ տարբերակ, քան նոր իրավիճակին համահունչ դարձնել մեր երկրի որդեգրած տնտեսական բարեփոխումները:

Վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ կառավարությունը մինչեւ 2025 թվականը վերանայելու է 2014 թվականին հաստատված տնտեսության հեռանկարային զարգացման ծրագիրը:

2016 թվականին, վարչապետի խոսքով՝ կառավարությունն սկսելու է ծրագրի համապարփակ, համակողմանի վերանայման գործընթացը՝ ապահովելով լայն հանրության, քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը:

Անդրադառնալով այս տարվա տնտեսական զարգացումներին՝ Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ տարվա ընթացքում արտաքին ազդակները իրական լարվածություն են ստեղծել Հայաստանի տնտեսական կայունության համար: Գործընկեր երկրներում արձանագրված տնտեսական անկումն ազդել է մեր երկրի արտահանման հիմնական շուկաների վրա, ինչն էապես նվազեցրել է արտահանումը, որն էլ իր հերթին բացասաբար է ազդել տնտեսվարողների եկամուտների վրա: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ համաշխարհային եւ տարածաշրջանային ներկայիս զարգացումների եւ միտումների համատեքստում, Հայաստանի առաջնահերթ խնդիրն է արտաքին մարտահրավերներին դիմակայելով՝ մակրոտնտեսական կայունություն եւ տնտեսական աճ ապահովել:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը եւս մեկ անգամ շեշտել է, որ կառավարությունն ունի տնտեսության զարգացման իր տեսլականը եւ ունի քաղաքական կամք՝ այն դարձնելու իրականություն՝ ներառելով բոլոր կառուցողական մոտեցումները:

Խորհրդարանն այնուհետեւ 97 կողմ, 12 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Նա նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է լիցենզավորման ենթակա բոլոր տեսակների ցանկից հանել մի շարք օբյեկտների շինարարությունը եւ դրանց նկատմամբ կիրառել հսկողություն՝ համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն: Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ այդ օբյեկտներն են գյուղական բնակավայրերում կառուցվող 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչեւ երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները եւ 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերում համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասերում` 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության այլ ոչ հիմնական շինությունները եւ 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները: Վերոնշյալ օբյեկտների շինարարական աշխատանքները, ըստ քաղաքաշինության նախարարի, պետք է կատարվեն տնտեսական եղանակով՝ առանց լիցենզավորված կապալառուի եւ տնտեսական հսկիչի ներգրավման:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Ամփոփիչ ելույթում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է պատգամավորների առաջարկներին եւ դիտողություններին, տվել պարզաբանումներ:

Այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք եւ նշանակալի արտոնություններ: Ուստի, այս նախագիծը վերաբերում է վերոնշյալ զինծառայողների համար արտոնություններ սահմանելուն. առաջարկվում է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների ստաժը կրկնակի հաշվարկել:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումներն են ներկայացրել պատգամավորները: Հրանտ Բագրատյանը դրական է գնահատել նախագիծը, սակայն նշել է, որ նման արտոնությունները չպետք է հատվածական լինեն: Ըստ նրա, անհրաժեշտ է մտածել նաեւ այն ժամկետային զինծառայողների մասին, ովքեր առաջնագծում վտանգում են իրենց կյանքը: Թեւան Պողոսյանը ողջունել է օրենսդրական նախաձեռնությունը, սակայն նշել, որ հարցը պետք է դիտարկել նաեւ սոցիալական արդարության տեսանկյունից: Նա կարեւորել է նաեւ տրվելիք արտոնության հանրային իրազեկման անհրաժեշտությունը: Կորյուն Նահապետյանը եւս դրական է գնահատել նախագիծը եւ նշել, որ զինծառայողների սոցիալական ապահովության նպատակով կարեւորագույն քայլ է կատարվում: Նա ողջունելի է համարել գործընկերոջ այն առաջարկը, ըստ որի՝ արտոնություններից օգտվողների թվում պետք է ընդգրկվել նաեւ ժամկետային զինծառայողներին: Հովհաննես Մարգարյանն իր ելույթում կարեւորել է նախագիծը եւ ներկայացրել առաջարկներ:

Ամփոփելով քննարկումը՝ հիմնական եւ հարակից զեկուցողները պատրաստակամություն են հայտնել անդրադառնալ առաջարկներին եւ անհրաժեշտության դեպքում վերամշակել նախագիծը:

Այնուհետեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վերացնել նշված երկու օրենքներում առկա հակասությունները, կարգավորել սոցիալական վճարների պարտավորությունները չկատարելու դեպքերում` հարկային մարմնի կողմից դրանց գանձման գործընթացում առկա խնդիրները, ինչպես նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված` սոցիալական վճարների պարտավորությունների չկատարման դեպքերում գույքի արգելանքի կիրառման վերաբերյալ դրույթները համապատասխանեցնել «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված` գույքի արգելանքի կիրառման վերաբերյալ դրույթներին:

Վախթանգ Միրումյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ դեկտեմբերի 10-ի նիստում:

Օրվա վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները «ԱԺ կանոնակարգի» համաձայն պատասխանել են պատգամավորների հարցերին:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75