
TURKISH AIRLINES-Ը ԳՆԵԼ Է 1,36 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ 5 BOEING ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ
Boeing Co և Turkish Airlines ընկերությունների միջև կնքված պայմանագրի համաձայն թուրքական ավիաընկերությունը ձեռք է բերել հինգ Boeing 777-300ER ինքնաթիռներ 1,36 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Այս գործարքը Turkish Airlines ընկերության խոշոր նախագծի միայն մի մաս է կազմում: Ընկերության մշակած նախագծի համաձայն մինչև 2023թ. թուրքական ավիաընկերությունը Airbus և Boeing ընկերություններից ձեռք կբերի ավելի քան 150 նոր ինքնաթիռներ: Ընթացիկ տարում ընկերությունը մտադիր է ավելացնել փոխադրումների ծավալը մոտ 10%-ով: Նշենք, որ Turkish Airlines ավիաընկերության բաժնետոմսերի մի մասը պատկանում է թուրքական կառավարությանը: