10 ամսում Հայաստանի և Իրանի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 227,6 մլն դոլար
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան-Իրան առևտրի շրջանառությունը կազմել է 227,60 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 4%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Իրանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 5.8%: Այս ցուցանիշով Իրանը 4-րդն է՝ Ռուսաստանից (25%), Չինաստանից (10%) և Գերմանիայից (7%) հետո:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից Իրան արտահանումը կազմել է մոտ 63,89 մլն ԱՄՆ դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը՝ 163,70 մլն ԱՄՆ դոլար: