Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Վարչապետ Աբրահամյան. Կառավարությունը պատրաստ է ՏՏ ոլորտում նոր ծրագրեր ֆինանսավորել
14/12/2015 11:30
Կիսվել

Վարչապետ Աբրահամյան. Կառավարությունը պատրաստ է ՏՏ ոլորտում նոր ծրագրեր ֆինանսավորել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վանաձոր, որտեղ Ստեփան Զորյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցում դեկտեմբերի 12-ից անցկացվում է «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը, որոնք հիմնականում կազմավորված են ծրագրավորողներից, ընդամենը 24 ժամում մշակում և ժյուրիին են ներկայացնում իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը): Միջոցառմանը մասնակցում է շուրջ 250 երիտասարդ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և ՀՀ այլ քաղաքներից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրուցել է մրցույթի մասնակիցների հետ և ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման մրցույթների անցկացումը և ընդգծել, որ ՏՏ ոլորտը մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ: «Կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել ՏՏ բնագավառի սկսնակ ընկերություններին: Արդեն իսկ ստեղծվել է մոտ 40 նոր ընկերություն: ՏՏ ոլորտը մեզ համար գերակա ուղղություն է. պատրաստ ենք նոր ծրագրեր ֆինանսավորել, որպեսզի այս բնագավառում գրանցենք մեծ առաջընթաց: ՀՀ-ում ՏՏ ոլորտում ունենք մեծ ներուժ, տարեկան արձանագրվում է 25 տոկոս տնտեսական աճ: Մենք պետք է մեր մատաղ սերնդին ուղղորդենք դեպի այս բնագավառ, քանի որ այն ունի մեծ ապագա»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Աբրահամյանը:

Նախորդ տարի մրցույթը առաջին անգամ կազմակերպվել է Երևանից դուրս՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Այս տարի Հեքըթոն[ՅԱՆ]-ն անցկացվում է Վանաձորում, ինչը մեծապես կնպաստի մարզի երիտասարդության մոտ ՏՏ կրթության և նորարության ուղղությամբ հետաքրքրության բարձրացմանը և ընդհանուր տեխնոլոգիական զարգացման խթանմանը: Թիմերը դեկտեմբերի 12-13-ը կմշակեն իրենց վեբ և մոբայլ լուծումների տարբերակները, որոնք կներկայացվեն մասնագետներին։ «Հեքըթոն[ՅԱՆ] 2015»-ի մասնակից թիմերը կարող են առաջարկել լուծումներ տեղական և միջազգային խնդրի ցանկացած հարթակում, ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև փորձարկել խնդիր լուծելու իրենց կարողությունները, փորձել իրագործել տարբեր գաղափարներ, ինչպես նաև ստանալ համագործակցության և ներդրումների լայն հնարավորություն: Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն: Լավագույն արդյունքներ ցուցաբերած թիմերը կստանան մրցանակներ։

Այնուհետև վարչապետ Աբրահամյանը այցելել է Վանաձորում կառուցվող տեխնոպարկի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ տեխնոպարկի շինաշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և կավարտվեն հաջորդ տարվա մայիսին: Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել աշխատանքների ընթացքից և հանձնարարել պատասխանատուներին խստորեն պահպանել որակական հատկանիշները: Վանաձորի տեխնոպարկում կգործեն 2 գիտահետազոտական կենտրոն և 20-ից ավելի ընկերություններ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01