Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Beeline. «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է ավելի հարմար
15/12/2015 18:40
Կիսվել

Beeline. «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է ավելի հարմար

Beeline-ը հայտարարում է բջջային կապի կանխավճարային «Սմարթ» սակագնային փաթեթներին անցնելու նոր պայմանների գործարկման մասին:

Այսուհետ Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են անցնել «Սմարթ» սակագնային փաթեթներին հետևյալ հրահանգների միջոցով. «Սմարթ 1500»` *505#, «Սմարթ 2500»` *605#, «Սմարթ 3500»` *705#, «Սմարթ 990»` *405#: Սակագնային փաթեթներին անցնելուց հետո ակտիվացման հրահանգն է.  «Սմարթ 1500»` *515#, «Սմարթ 2500»` *615#, «Սմարթ 3500»` *715#, «Սմարթ 990»` *415#:

«Այս տարվա սեպտեմբերին մենք գործարկեցինք «Սմարթ» սակագնային փաթեթների շարքը` Հայաստանում առաջինը մեր հաճախորդներին առաջարկելով WhatsApp հավելվածի միջոցով անվճար զանգեր կատարելու հնարավորություն: Շարունակելով կատարելագործել ծառայությունները` այժմ մենք մեր բաժանորդներին հնարավորություն ենք տալիս պարզ հրահանգների միջոցով միանալ «Սմարթ» փաթեթներից ցանկացածին` Beeline-ի ծառայություններից օգտվելը դարձնելով ավելի պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

«Super Mix», «ReMix» և «MegaMix» սակագնային փաթեթներից «Սմարթ» փաթեթներին անցման վճարը 1000 դրամ է, իսկ մյուս բոլոր սակագնային փաթեթների դեպքում` 200 դրամ: 

Հիշեցնենք, որ բջջային կապի «Սմարթ» կանխավճարային սակագնային փաթեթների շարքը ներառում է 4 փաթեթ` «Սմարթ 1500», «Սմարթ 2500», «Սմարթ 3500», ինչպես նաև «Սմարթ 990» փաթեթը մարզերի բնակիչների համար, անվանը համապատասխան ամսական բաժանորդային վճարի չափով: Սակագնային փաթեթներն ամսական բաժանորդային վճարի դիմաց ներառում են անվճար զանգեր Beeline ցանցում, տեղական SMS-հաղորդագրությունների փաթեթներ և ինտերնետ, ինչպես նաև անսահմանափակ շփում WhatsApp հավելվածով: 

«Սմարթ» սակագնային փաթեթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Beeline գրասենյակներ, Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին հաղորդագրության միջոցով, ինչպես նաև www.beeline.am կայքում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69