Հայաստանից թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների արտահանումը նվազել է 10%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով մեր երկրի արտահանման ծավալների հիմնական ցուցանիշներն` ըստ ապրանքային խմբերի:
Ներկայացված ամփոփ տվյալների համաձայն` հաշվետու ամիսներին հանրապետությունից արտահանվել են 168,15 մլն դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Ցուցանիշը 2014 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 10%-ով:
Նշենք նաև, որ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը մեր երկրի արտահանման ընդհանուր կառուցվածքում կազմել է շուրջ 14%: