
40 տարվա ընդմիջումից հետո ԱՄՆ հնարավոր է վերսկսի նավթի արտահանումը
Ամերիկյան Bloomberg գործակալությունը, հղում կատարելով ԱՄՆ կոնգրեսում ունեցած աղբյուրների վրա, հայտնում է, որ ԱՄՆ իշխանությունները պլանավորում են վերացնել ամերիկյան նավթի արտահանման արգելանքը, որը գործում է վերջին 40 տարում։
Նման քայլն իհարկե էլ ավելի կհագեցնի նավթի շուկան, ինչն էլ նավթի գների հետագա անկման պատճառ կդառնա։ ԱՄՆ շատ կոնգրեսականներ կարծում են, որ արտահանման արգելքի վերացումը ԱՄՆ-ին թույլ կտա կառավարել նավթի համաշխարհային շուկան։