Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՄԱԷ արտակարգ և լիազոր դեսպանին
17/12/2015 13:22
Կիսվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՄԱԷ արտակարգ և լիազոր դեսպանին

Դեկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Աարաբական Էմիրությունների (ՄԱԷ) արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Մուբարաք Ալդալլա Ալ Կասիմին:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ողջունելով ՄԱԷ դեսպանին, նշել է երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների և տնտեսական ոլորտում առկա ներուժի մասին:

ՄԱԷ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` փոխանցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին ուղղված ՄԱԷ  էկոնոմիկայի նախարարի հրավերը 2016 թվականի ապրիլի 11-13-ը  Դուբայում կայանալիք ամենամյա ներդրումային 6-րդ հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ:

Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմը տեղեկացրել է Կարեն Ճշմարիտյանին, որ հոկտեմբերի 25-29-ը ՄԱԷ պաշտանոկան պատվիրակության Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության և ՄԱԷ կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, ինչպես նաև հանդիպումներ են կայացել Հայաստանի շահագրգիռ կազմակերպությունների հետ: Որպես այցի դրական արդյունք դեսպանը նշել է, որ արդեն իսկ ՄԱԷ 3 ընկերություն մուտք է գործել Հայաստանի շուկա:

Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարը հույս է հայտնել, որ տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերություններն առաջիկայում ավելի կխորանան, քանի որ դրանց համար ներկայումս ստեղծված են բոլոր նախադրյալները: Կարեն Ճշմարիտյանը նաև հավելել է, որ առավել արդյունավետ, բազմակողմ համագործակցության, ինչպես նաև ներդրումային դաշտում դրական արդյունքներ ստանալու համար,  անհրաժեշտ է ուսումնասիրել փոխգործակցության նոր ուղիները և հնարավորությունները:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12