
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԴՐԱԿԱՆ ՍԱԼԴՈՆ ԿԱԶՄԵԼ 23.4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ռուսաստանի մաքսային ծառայությունից հայտնել են, որ ՌԴ արտաքին առևտրաշրջանառության հաշվեկշռի դրական սալդոն 2009թ. առաջին եռամսյակում կրճատվել է 2.3 անգամ և կազմել 23.4 մլրդ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության դրական սալդոն կազմել էր 53.7 մլրդ դոլար: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալը հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համեմատ կրճատվել է 44.7%-ով և կազմել 90.4 մլրդ դոլար: