Այս տարի շուրջ 2 անգամ կրճատվել է մեր երկրից արվեստի ստեղծագործություններից արտահանումը
Հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրից արտահանվել են 634.7 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի անկում՝ ավելի քան 2 անգամ:
Նշենք, որ 2014 թվականին մեր երկրից արտահանվել էր 1 մլն 617.2 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արվեստի ստեղծագործություններ: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 1 մլն 745.6 հազար ԱՄՆ դոլար: