Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Ֆինանսների նախարարություն․ 228 ստուգմամբ պետբյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել ավելի քան 17 միլիարդ դրամ
21/12/2015 15:40
Կիսվել

Ֆինանսների նախարարություն․ 228 ստուգմամբ պետբյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել ավելի քան 17 միլիարդ դրամ

2015 թվականի ընթացքում Ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության կողմից, ինչպես նաև նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրած 228 ստուգմամբ արձանագրվել և պետբյուջե գանձման է առաջադրվել ավելի քան 17 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն` նախորդ տարվա 3 միլիարդ 400 միլիոն դրամի դիմաց կամ միջինը մեկ ստուգման արդյունքով հայտնաբերվել է շուրջ 75 մլն դրամ` նախորդ տարվա 27 մլն դրամի փոխարեն: Ըստ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Սամվել Ավետիքյանի, հայտնաբերված գումարների շուրջ 10 մլրդ դրամն արդեն իսկ վերականգնվել է պետբյուջե (շուրջ 4 մլրդ դրամն արձանագրվել է ընթացիկ տարվա IV-րդ եռամսյակում): «2015-ի բարձր ցուցանիշներն արդյունք են հատկապես ստուգումների ընթացքում կիրառվող նորարարական մոտեցումների: Ֆինանսների նախարարի հանձնարարությամբ վարչությունն ակտիվ համագործակցել է այլ նախարարությունների, պետական գերատեսչական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հարկային և մաքսային մարմինների հետ»,-ընդգծել է Սամվել Ավետիքյանը: Այսպես, հսկողական գործառույթների ընթացքում կատարվել է պետական գերատեսչությունների 328 և օտարերկրյա 24 հարցում, ինչպես նաև համանման գործունեություն իրականացնող կամ նույն ապրանք ներկրող-իրացնող ավելի քան 100 կազմակերպությունների: Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն իր գործառույթներն իրականացնելու շրջանակում դիտարկել է Ֆինանսների նախարարության այլ ստուգող ստորաբաժանումների իրականացրած ավելի քան 1400 ստուգման ընթացք, որի արդյունքում վարչության մասնագետների մատնանշած ուղղություններով արձանագրվել է շուրջ 250 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Հսկողություն է իրականացվել անշարժ գույքի օտարման մասով առաջացող հարկերի հաշվարկների նկատմամբ: Վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած թերությունները շտկելու նպատակով 5 դեպքով ներկայացված ճշտգրտված հաշվետվություններով բյուջե է վերականգնվել 146 մլն դրամ հարկ: Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն ընթացիկ տարում իրականացրած 240 ուսումնասիրություններով` պահանջված  47,2 մլրդ դրամից հաստատել է վերադարձման ենթակա շուրջ 40 մլրդ դրամ ԱԱՀ-ի գումար: Տարվա ընթացքում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով բյուջեից վերադարձվել է 43,7 մլրդ դրամ` նախորդ տարվա 38,5 մլրդ դրամի դիմաց, կամ 5,2 մլրդ դրամով ավել: 2015թ. հունիսից գործող օրենքի համաձայն, հիպոթեքային վարկի տոկոսների մարման նպատակով շուրջ 300 մլն դրամ եկամտային հարկի գումար է վերադարձվել` կառուցապատողներից անշարժ գույք ձեռք բերած ֆիզիկական անձանց: Սամվել Ավետիքյանի խոսքով` վարչությունն առանձնակի ուշադրություն է դարձնում նաև վերջին 3 տարիներին ստուգումների ցանկում չընդգրկված կազմակերպությունների տնտեսական գործունեությանը. «Ֆինանսների նախարարությունը վճռական է խախտումներ և թերհայտարարագրումներ թույլ տված տնտեսվարողներին բացահայտելու հարցում»:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37