Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Beeline․ պարգևատրվեցին «Սպասարկվիր օնլայն» մրցույթի հաղթողները
21/12/2015 15:46
Կիսվել

Beeline․ պարգևատրվեցին «Սպասարկվիր օնլայն» մրցույթի հաղթողները

Beeline-ը պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Սպասարկվիր օնլայն» մրցույթի հաղթողներին: Մրցույթի հաղթողներ են ճանաչվել Հռիփսիմե Բադալյանը՝ Դիլիջանից, Սոնա Փարսոյանը՝ Ալավերդուց, Արթուր Կարապետյանը և Քրիստինա Մայիլյանը՝ Երևանից։

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Beeline-ի գլխամասային գրասենյակում, որտեղ ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը շնորհավորեց մրցույթի հաղթողներին և հանձնեց խոստացված մրցանակը՝ Beeline Fast սմարթֆոններ:

«Ցանկանում եմ, նախ և առաջ, շնորհակալություն հայտնել Ձեզ, որ օգտվում եք սպասարկման այս նոր, թվային  տարբերակից: Մենք առաջին օպերատորն ենք Հայաստանում, որ տրամադրում է լիարժեք սպասարկում սոցիալական ցանցերի միջոցով  և, չնայած կարճ ժամանակահատվածին, սպասարկման այս տարբերակը մեծ պահանջարկ ունի, իսկ նրանից օգտվողների քանակը յուրաքանչյուր օր կայուն ավելանում է։ Beeline-ը պատրաստ է լինել հաճախորդների կողքին ամենուրեք, այդ թվում նաև վիրտուալ աշխարհում` հոգ տանելով ծառայությունների որակի, հարմարավետության և հասանելիության մասին»,-նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սպասարկվիր օնլայն» մրցույթի նպատակն էր խրախուսել Beeline բաժանորդներին սպասարկվել  Facebook սոցիալական ցանցի միջոցով: Բաժանորդը պարզապես անձնական հաղորդագրության միջոցով պետք է ուղարկեր իր հարցը  ընկերության պաշտոնական էջին, և եթե վերջինիս հարցը կմնար անպատասխան 11 րոպե, ապա նա կարժանանար հատուկ մրցանակի։

«Սպասարկման այս տարբերակը շատ մեծ պահանջարկ ունի հատկապես երիտասարդների շրջանում: Ստանալով բաժանորդների հետադարձ կապը, ինչպես նաև օգտագործելով մեր մոնիթորինգի արդյունքները, մենք շարունակաբար կատարելագործում ենք այս համակարգը նպատակ ունենալով յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել առավել որակյալ, արագ և հարմարավետ սպասարկում: Այս կարճ ժամանակահատվածում մենք ստացել ենք ավելի քան 4000 դիմում, իսկ սպասարկման միջին ժամանակահատվածը կազմել է 5րոպե է. սա պարզապես հրաշալի ցուցանիշ է, և ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր բոլոր բաժանորդներին, ովքեր սպասարկվեցին այս տարբերակով, մասնակցեցին մեր խաղ-մրցույթին, պայքարեցին մեր օպերատորների հետ և շատ եզակի դեպքերում անգամ հաղթեցին: Շնորհավորում եմ Ձեզ և մաղթում նորանոր հաղթանակներ, հավատացեք, որ Դուք մեզ օգնեցիք դառնալ ավելի պարզ և հարմար»,-նշեց Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Աննա Ավետիսյանը:

Նշենք, որ սույն թվականի հոկտեմբերի  22-ից Facebook-ում ընկերության պաշտոնական էջում չաթի օգնությամբ Beeline բաժանորդները կարող են ստանալ լիարժեք սպասարկում, ինչպիսին ստանում են Հաճախորդների սպասարկման կենտրոն զանգերի միջոցով: Այս հարթակում բաժանորդների սպասարկումը ներառում է Beeline բջջային և ֆիքսված կապի բոլոր ծառայությունները: Բաժանորդին անհրաժեշտ է միայն էջին ուղղված անձնական հաղորդագրության միջոցով գրել իրեն հետաքրքրող հարցը:

Հաճախորդի էլեկտրոնային սպասարկումն իրականացվում է այն լեզվով, որով ստացվել է հաղորդագրությունը: Մասնագետը հաճախորդին տրամադրում է հետադարձ կապ պատասխան նամակի կամ հաղորդագրության միջոցով` անհրաժեշտության դեպքում տեղեկացնելով դիմումի կամ հարցման ընթացքի և արդյունքների մասին: Եթե խնդրի լուծման համար պահանջվում է լրացուցիչ ժամանակ, մասնագետը հաճախորդին ուղարկում է լրացուցիչ նամակ կամ հաղորդագրություն ժամկետների վերաբերյալ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69