Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Երևանում մեկնարկել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը
24/12/2015 12:25
Կիսվել

Երևանում մեկնարկել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը

Դեկտեմբերի 23-ին մեկնարկեց հայ-իրանական միջկառավարական  հանձնաժողովի 13-րդ նիստը, որին մասնակցելու համար Երևան էր ժամանել  ԻԻՀ պատվիրակությունը` հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար պարոն Համիդ Չիթչիանի գլխավորությամբ։ Իրանական պատվիրակության կազմում ընդգրկված են տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ:

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը բացեցին հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը։

Ողջունելով նիստի մասնակիցներին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կարևորեց երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը,

-Մենք կարևորում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերությունները, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա և մեր համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում: Սրա հետ մեկտեղ պետք է նշել, որ երկկողմ համագործակցության շրջանակում տնտեսական հարաբերություններն անհամեմատ ցածր են քաղաքական հարաբերությունների նախանշած սանդղակից, իսկ տնտեսական համագործակցության ներուժը դեռևս ամբողջովին չի օգտագործվում: Տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու և խորացնելու նպատակով միջկառավարական հանձնաժողովի նիստերն արդեն իսկ ապացուցել են իրենց արդյունավետությունը մեր երկկողմ տնտեսական համագործակցության բոլոր ուղղությունների համար և հիմնավոր նախադրյալներ են ստեղծել համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների համար, որոնք ուղղված են խորացնելու և ընդլայնելու մեր բարեկամ երկրների տնտեսական համագործակցությունը տարբեր բնագավառներում:

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դրանք վերաբերում են էներգետիկայի, տրանսպորտի և կապի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, տարածաշրջանային համագործակցության և բազմաթիվ այլ ոլորտներին։ Նպատակ ունենալով նպաստել երկու երկրների գործարար հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը՝ կողմերը կդիտարկեն տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությունները։ Մի կողմից Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» երկրների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, մյուս կողմից՝ Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամագրումը, նպաստավոր միջավայր են ստեղծել հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման, տարածաշրջանային զարգացման ծրագրերի իրականացման համար։

Գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով նախատեսվում են քննարկումներ մի շարք ուղղություններով։ Մասնավորապես, կուսումնասիրվեն իրանական ներդրումներով Հայաստանում ոչխարաբուծական տնտեսություն հիմնելու հնարավորությունները՝ Իրան ոչխարի և ոչխարի մսի արտահանման նպատակով։ Կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ Եղվարդի տարածաշրջանի Զորավան համանքում կառուցված «հալալ» մակնշմամբ սպանդանոցի շահագործման ուղղությամբ։ Երկու երկրների միջև պարենային ապրանքների արտահանումների ծավալներն ավելացնելու, ինչպես նաև գյուղատնտեսական հումքի վերամշակման  նպատակով կդիտարկվեն համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությունները։ Կքննարկվեն ծրագրեր իրանական ներդրումներով Հայաստանում ձկնամթերքի արտադրություն, փաթեթավորում և արտահանում կազմակերպելու վերաբերյալ։

Միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում նախատեսվում են քննարկումներ տրանսպորտային ենթակառուցվածքներին առնչվող հարցերի վերաբերյալ։ Խոսքը՝ ինչպես Իրան-Հայաստան երկաթգծի, այնպես էլ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մասին է։ Անդրադարձ կկատարվի Հայաստանի և Իրանի երկաթուղային տրանսպորտի ներկա իրավիճակին ու հիմնախնդիրներին, երկու երկրների միջև երկաթուղային կապի միացման հնարավորություններին ու հետագա համագործակցության եզրերին։

Էներգետիկ ոլորտի համագործակցության շրջանակներում կքննարկվեն Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքների ընթացքը, Մեղրի ՀԷԿ-ի ծրագրին, ինչպես նաև երկու երկրների էներգահամակարգերի միջև համագործակցությանն առնչվող այլ հարցեր։

Հաշվի առնելով հայ-իրանական գործակցության ընդգրկուն շրջանակը՝ նախատեսվում են համագործակցության ծրագրեր ֆինանսական,  տնտեսական և մշակութային կյանքի բազմաթիվ ոլորտներում։

Նիստի ավարտին՝ դեկտեմբերի 24-ին կստորագրվի «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը»:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29