Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՎիվաՍել-ՄՏՍ. գործարկվել են արևային էներգիայով սնվող հիմնական կայաններ
25/12/2015 10:32
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. գործարկվել են արևային էներգիայով սնվող հիմնական կայաններ

Ամանորի նախօրեին ընկերությունը գործարկել է բջջային կապի հիմնական երկու կայան՝ Երևան-Գյումրի ռազմավարական ավտոճանապարհի 12 կմ՝ Մաստարա-Մարալիկ հատվածում: Այս երկու կայանները նմանատիպ այլ կայաններից տարբերվում են նրանով, որ էլեկտրասնուցում են ստանում արևային մարտկոցներից: Նոսր բնակեցված այս տեղանքում տարիներ ի վեր բջջային հուսալի հեռախոսակապի բացակայությունը պայմանավորված է եղել էլեկտրասնուցման բացակայությամբ:

Արևային էներգիայից սնուցում ստացող հիմնական կայանները հնարավորություն են ընձեռում շեշտակիորեն նվազեցնել էլեկտրաապահովման բաշխիչ ցանցից ստացվող էներգիայի սպառումը՝ միևնույն ժամանակ թույլ տալով նվազեցնել ընկերության՝ ենթակառուցվածքի պահպանմանն ուղղված ծախսերը: Նոսր բնակեցված տարածքներն ու ռազմավարական ճանապարհները հուսալի 2G/3G ծածկույթով ապահովելու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարությունը պայմանավորված չէ ընկերության ծախսերի նվազեցմամբ եւ ներդրումների վերադարձելիությունն ապահովելու բիզնես-սկզբունքով: Ընկերության գործունեությունը միտված է տեխնոլոգիական անջրպետի վերացմանը՝ քաղաքների և գյուղական համայնքների միջև: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից այլընտրանքային էներգիայի օգտագործումը բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ընկերության պատասխանատու մոտեցման ցայտուն օրինակ է:

2015 թ-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակել է բջջային ցանցի ընդլայնման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում ընկերությունը կառուցել է 80 նոր 2G/3G բջջային հիմնական կայան: Նոր կայանների գործարկումը թույլ է տալիս ավելացնել ցանցի թողունակությունը, բարելավել ինտերնետ հասանելիության ծառայությունների որակն ու արագությունը, ինպես նաև բարձրացնել ձայնային ծառայությունների որակը: Ընդհանուր առմամբ՝ բջջային ծածկույթի անգերազանցելի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի 2370 բջջային հիմնական կայանները (2G-1185, 3G-1185,) ապահովում են 2G եւ 3G ցանցերի հասանելիություն Հայաստանի Հանրապետության 99.8% եւ 98.8 % բնակչության համար համապատասխանաբար:

«Որպես կոմերցիոն ձեռնարկություն՝ մենք ձգտում ենք խթանել վերականգնվող էներգիայի օգտագործումը արտադրության շղթայում: Իրականացվող միջոցառումներն ունեն երկակի արդյունք. նպաստում են գործառնական ծախսերի նվազմանը՝ միաժամանակ ապահովելով էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն: Այլընտրանքային էներգիայի օգտագործումը ոչ միայն ստեղծում է մրցակցային առավելություն, այլև հնարավորություն ընձեռում նպաստել արդի բնապահպանական խնդիրների լուծմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2015 թ-ին, 4-րդ սերնդի LTE տեխնոլոգիան հասանելի է դարձել նաև հանգստավայր Ջերմուկում, որտեղ վերջերս, տարեմուտին անդառաջ, տեղադրվել է LTE բջջային հիմնական կայաններ: Վահարշապատ և Արմավիր քաղաքներում արդեն իսկ գործող 4-րդ սերնդի LTE ցանցը համալրվել է մեկական LTE բջջային հիմնական կայաններով: Ներկա դրությամբ, Հայաստանում գործող միակ LTE ցանցը ներառում է Երևանը, Գյումրին, Վանաձորը, Դիլիջանը, Ծաղկաձորը, Արմավիրը, Վաղարշապատն ու Ջերմուկը: Հիմնական  բջջայի կայանների թիվը կազմում է 255՝ ապահովելով ցանցի հասանելիություն Հայաստանի հանրապետության 46.6% բնակչության համար:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01