ԱՄՆ նավթի արտահանումը կսկսի 2016թ․-ի սկզբից
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հղում կատարելով Enterprise Products Partners LP ընկերությանը հայտնում է, որ 2016թ․-ի հունվարին հոլանդական Vitol Group-ին կվաճառի 600 000 բարել նավթ։ Սա ինչ-որ տեղ պատմական գործարք է, քանի որ ԱՄՆ 1975թ․-ից անցած 40 տարիների ընթացքում ԱՄՆ նավթ չի արտահանել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի կողմից վերացվել է ԱՄՆ-ից նավթի արտահանման երկարամյա արգելքը։ Շատ փորձագետների կարծիքով ամերիկյան նավթի մուտքը էներգակիրների շուկա էլ ավելի կիջեցնի նավթի միջազգային գները։