Պաշտոնական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահը ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին
25/12/2015 16:02
Կիսվել

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահը ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակցող լրագրողներին և ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, նրանց ընտանիքներին՝ մաղթելով առողջություն, երջանկություն և հաջողություններ բոլոր ձեռնարկներին:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը լրագրողների Ամանորի ընդունելության ժամանակ

Հարգելի՛ լրագրողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչնե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Անցնող տարին բուռն ու ծանրաբեռնված էր աշխատանքի առումով, և յուրահատուկ ու շրջադարձային՝ մեր երկրի ու մեր ժողովրդի պատմության տեսանկյունից: Ձեր ամենօրյա աշխատանքային գործունեությամբ դուք տարեգրում եք այդ պատմությունը, հրապարակայնացնում եք երկրի անցուդարձը, վեր հանում խութերը, շատ հաճախ նաև դեպի առաջ տանող ճանապարհներ ցույց տալիս: Իմ տպավորությամբ ձեր առաքելությունը դուք այս տարի կատարել եք բարձր արդյունավետությամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում:

Շնորհակալ եմ առաջին հերթին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման ընթացքում ձեր ներդրած ջանքերի և կատարած մեծածավալ աշխատանքի համար: Դուք և արտերկրի ձեր գործընկերները պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կարողացաք միջազգային հանրության համար առավել տեսանելի դարձնել Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում: Ցույց տվեցիք մեր պայքարի համամարդկային բնույթը: Միաժամանակ դուք նաև կարողացաք մեր հասարակությանը և միջազգային հանրությանը ներկայացնել առաջադեմ մարդկության, նաև թուրքական հասարակության առողջ հատվածի համերաշխությունը մեր ժողովրդի ցավին ու իղձերին:

Չեմ կարող շրջանցել մեր պետության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին արձանագրած շրջադարձային առաջընթացի՝ Սահմանադրության փոփոխությունների թեման: Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ բարեփոխումների ողջ գործընթացում ցուցաբերած պրոֆեսիոնալ, բարեխիղճ ու ակտիվ աշխատանքի համար, որն արտահայտվեց կողմ և դեմ կարծիքների բազմությունը լայնորեն ներկայացնելուց սկսած մինչև հանրաքվեի ընթացքում տեղամասերում տեղի ունեցած խախտումների արձանագրում և մատնանշում: Ոչ մի կասկած չունեմ, որ բարեփոխումների գործընթացն այսչափ ընդգրկուն չէր լինի, եթե չլինեին ձեր մասնագիտական նվիրումն ու պատասխանատվության զգացումը:

Հարգելի՛ լրագրողներ,

Ձեզնից շատերը տարվա ընթացքում իրենց առաքելությունն իրականացնելիս երբեմն բախվել են դժվարությունների և պատվով հաղթահարել դրանք: Մեկ առանձին դրվագում, անշուշտ, գործ ենք ունեցել նաև իրողության հետ, որը չի տեղավորվում լրագրողական գործունեության ազատության այն պատկերացումների մեջ, որոնց վերաբերյալ մեր հասարակությունում և իշխանությունում վաղուց արդեն կա կատարյալ կոնսենսուս: Գոհացուցիչ է, որ տվյալ դեպքում արձագանքն էլ համահունչ էր բոլորի կողմից: Իսկ ընդհանուր առմամբ, այսօր մենք հաստատապես կարող ենք արձանագրել, որ լրագրողական ազատությունները Հայաստանում շատ մոտ են ժամանակակից առաջադեմ պահանջներին, և սա համատեղ հետևողական աշխատանքի արդյունք է և մեծ ձեռքբերում: Մենք, իհարկե, կարող ենք տարբերվող կարծիքներ ունենալ այսօրվա մեր լրագրության բովանդակության, խորության, անաչառության մասին, կարող ենք համաձայնության գալ կամ չգալ կարելիի և անթույլատրելիի սահմանների մասին, կարող ենք մերժել որևէ սահմանի գոյությունն ընդհանրապես: Կան, չէ՞, նաև մարդիկ, որ այսպես են կարծում, բայց սա արդեն քննարկման այլ թեմա է: Մի բանում սակայն համակարծիք չլինել չենք կարող. ազատ մամուլը արժեք է, և մենք այդ հարցում ճիշտ ճանապարհի վրա ենք:

Սիրելի՛ լրագրողներ,

Մենք մտնում ենք 2016 թվական մեծ հույսերով և ծրագրերով: Միաժամանակ բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր խնդիրները տակավին լուծված չեն, և դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի մեր երկիրը դարձնենք այնպիսին, ինչպիսին երազում ենք: Մեր փորձը հուշում է, որ դրան կարելի է հասնել միայն համատեղ աշխատանքով, որից անմասն չպետք է մնան լրագրողական համայնքն ու լրատվամիջոցները:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ գալիք տարում ևս ձեր գործունեությունն իրականացնեք մասնագիտական պարտքի բարձր զգացումով, լինեք սկզբունքային և հետևողական: Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ երջանկություն, իսկ ձեր ձեռնարկներին՝ հաջողություններ:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69