Ֆինանսական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+1.50 EUR SELL - 422.00+0.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63754.90-0.94 TOPIX - 3960.03-1.08
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.40+0.48 SSEC - 3809.66-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
03/08/2026  CBA:  USD - 365.98-0.22 GBP - 492.65+0.4
03/08/2026  CBA:  EURO - 421.76+0.63
03/08/2026  CBA:  GOLD - 47379-1023 SILVER - 679.22-4.3
Յունիբանկ․ կանոնադրական կապիտալի համալրում 1.1 մլրդ դրամով
29/12/2015 13:23
Կիսվել

Յունիբանկ․ կանոնադրական կապիտալի համալրում 1.1 մլրդ դրամով

Սովորական լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում, «Յունիբանկ» ԲԲԸ-ն որոշում է կայացրել համալրել կանոնադրական կապիտալը մոտ 1,1 մլրդ ՀՀ դրամով (տեղաբաշխման գնով` մոտ 2,4 մլրդ ՀՀ դրամ)` հասցնելով այն 14,1 մլրդ ՀՀ դրամի (տեղաբաշխման գնով` 15.5 մլրդ ՀՀ դրամ):

Հիշեցնենք, որ 2015թ.-ի դեկտեմբերի 24-ին հաջողությամբ ավարտվեց «Յունիբանկի» սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակում: Տեղաբաշխման ընթացքում կնքվեց 186 գործարք, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ տեղաբաշխվեց 2,454,668,330 ՀՀ դրամ գումարի 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս: Բանկը տեղաբաշխման էր ներկայացրել բաժնետոմսերը 100 ՀՀ դրամ անվանական արժեքով, տեղաբաշխման ընթացքում բաժնետոմսի գինը կազմեց 230 ՀՀ դրամ: Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում: Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և իրական ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությամբ: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «Արմենբրոկ» ընկերությունը:

Այսօր «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 50 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի: 2015թ.-ի դեկտեմբերին Moody’s Investors Service միջազգային գործակալությունը հաստատեց Յունիբանկի վարկանիշը, կանխատեսումը թողնելով անփոփոխ` կայուն:

03/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.98
-0.22
Եվրո (EUR)
421.76
+0.63
Ռուբլի (RUR)
4.5639
-0.0426
Լարի (GEL)
139.54
+0.02
47379
-1023
Արծաթ
679.22
-4.3